Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է
Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծեր
Հասարակություն

Ոստիկանությունը կոծկում է Դանիել Իոաննիսյանի խուլիգան պահվածքը. կրակոցներ ու պարկուճներ` Սևանի ափին

Թեպետ փաշինյանական-ՔՊ-ական իշխանությունը հրաշալի գիտի ու պետք եղած ժամանակ լիուլի կիրառում է քաղաքական հովանավորության` որպես կոռուպցիայի ամենավառ դրսևորման խաղաքարտը (իհարկե, միայն նախկինների համատեքստում.- Գ.Ս.), սակայն աչք է փակում, երբ քաղաքական կոռուպցիայի շահառուները յուրայիններն են։

Խոսենք ամենավերջին ու ամենաթարմ փաստով։

168.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականների միակ ու անկրկնելի, իրավունքի բոլոր ճյուղերի կարկառուն մասնագետ, իրականում իրավունքի ու իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող, պաշտոնյաներ ընտրող ու ատեստավորող բոլոր հնարավոր հանձնաժողովների անդամ, Հայաստանում պարեկային ձախողված ծառայության ներդրման ջատագով ու հեղինակ, եվրոպական բոլոր կառույցների և այս իշխանությունների սիրելի կրթությամբ ֆիզիկոս «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը, ով մարդու իրավունքների ամենացցուն ու տևական խախտումների մասին հանկարծ ու պատահաբար է իմանում, այնքան է կտրվել գետնից ու իրականությունից, այնքան է աճել, որ թքած ունի օրենքի և օրինականության, հասարակական կարգի պաշտպանության նորմերի վրա, ու իրեն կարող է թույլ տալ արարք, որի պարագայում Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ համակարգի հովանավորությունը չվայելող ցանկացած ոք վայրկենապես կհայտնվեր ճաղերի հետևում։

Փաստեր ստուգող ու իր ստեղծած համանուն հարթակում դրանք խրոխտ կերպով տեղադրող ու մեդիաներին դասեր տվող Դանիել Իոաննիսյանը մոռանում է, սակայն, որ Հայաստանի նման երկրում ամեն բան շատ արագ բացահայտվում է։

Այսպես` 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով` նախորդ կիրակի օրը Դանիել Իոաննիսյանը Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքում իրեն հրաձգարանում է պատկերացրել ու մի քանի ընկերների հետ միասին հրազենի կիրառմամբ զվարճանքի (իսկ միգուցե այլ գործողության, դա թող իրավապահները պարզեն,- Գ.Ս.) նոր տեսակ է հորինել։

Դանիել Իոաննիսյանն իրեն պատկանող հրազենի 2 տեսակներով` ակոսափող և հարթափող, չգիտես՝ ալկոհոլի՞, թե՞ հոգեներգործուն այլ միջոցների ազդեցության տակ (դա էլ թող փորձաքննությունը պարզի.- Գ.Ս.), այնքան է այդ տարածքում անկանոն կրակոցներ արձակել, որ դեպքի վայր են ժամանել այդ ձայները լսած պարեկները ու տեղում հայտնաբերել կրակված պարկուճներ։

Սա` այս գործը կոծկող ՆԳՆ-ի, նախարար Արփինե Սարգսյանի ու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի համար, որ իրենց հովանավորության համար որպես արդարացում չբերեն, թե տարածքն ամայի է եղել։ Փաստորեն, այնքան էլ ամայի չի եղել, եթե պարեկները ձայները լսել են։

Հիմա` ամենաուշագրավը։

ՆԳՆ-ն` իր ոստիկանությամբ ու դրա ղեկավարով, իհարկե, քաջ տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել, բայց քանի որ գլխավոր գործող անձը Դանիել Իոաննիսյանն է եղել, վարչականով արագ փակել են թեման, անգամ նյութերը քննչական մարմնին չեն փոխանցել, ուշադիր… Որ հանկարծ քրեական վարույթ չնախաձեռնվի` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Դանիել Իոաննիսյանը շուտով ընտրություններ պիտի դիտարկի, իրեն ներկայացնի ընտրությունների թափանցիկության առաջամարտիկի դիրքերից, ՔՊ-ին դեռ շատ է պետք գալու քարոզչական դաշտում, հետևաբար՝

ա) ինչո՞ւ նեղացնել իրենց սիրելի աշխատողին,

բ) ինչո՞ւ առիթը բաց թողնել վերջինիս ավելի մեծ կախվածության մեջ գցելու համար։

Հիմա հարցեր՝ Արամ Հովհաննիսյանին ու նրա վերադաս Արփինե Սարգսյանին.

  • Ինչո՞ւ է կոծկվել Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ենթադրյալ առնվազն խուլիգանության դեպքը (որովհետև մենք չգիտենք` ինչ է տեղի ունեցել այնտեղ,- Գ.Ս.)
  • Ինչո՞ւ պարեկների հայտնաբերած ու արձանագրած նյութերը չեն հասել Քննչական կոմիտե
  • Ինչո՞ւ այս մասին չկա որևէ հաղորդագրություն
  • Եվ, ի վերջո, ի՞նչ կլիներ որևէ այլ քաղաքացու հետ, եթե այդ քաղաքացու անունը չլիներ Դանիել Իոաննիսյան ու հատկապես` եթե այդ քաղաքացին ի հավելումն՝ նաև ընդդիմադիր կողմնորոշում ունենար։

Հարցերը հռետորական չեն։

Այս ցցուն դեպքը հատկապես պետք է հետաքրքրի այն միջազգային կազմակերպություններին ու կառույցներին, ովքեր փող են տալիս Դանիել Իոաննիսյանին, ֆինանսավորում են նրա գործունեությունը, և ում զեկույցներ է ուղարկում վերջինս։

Նրանք պետք է իմանան, որ փող են տալիս մեկին, ով ունի խուլիգանական պահվածք, օգտվում է իշխանության հովանավորությունից, կոռուպցիոն թելերով կապված է նրանց հետ ու արդեն իսկ գտնվում է իշխանության մամլիչի տակ։ Արդյո՞ք արժանահավատ կարող են լինել նրա կողմից ուղարկված զեկույցները, թող եզրակացնեն նշյալ կազմակերպությունները։

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարկման, երբ տեղեկացանք, որ այսօր կառավարության որոշմամբ՝ Դանիել Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: