Անդոյի դիրքերը սասանվում են, «ալենականներինը»՝ ամրանում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ական վերնախավը շարունակում է ներսից իրար ուտելու գործընթացը։ Այս ֆոնին Անդրանիկ Քոչարյանի դիրքերը սկսել են թուլանալ, ուժեղանում է ալենական թիմը։
ՔՊ-ականների խոսքով` Ալենը իր թիմ է բերել նաև պատգամավոր Հայկ Սարգսյանին, հայտնի դեպքերից հետո շեֆի մոտ գործընկերոջ համար դոշ տալու հաշվին։ Ինչը գնահատվել է Սարգսյանի կողմից, որպես ընկերական ժեստ։
Սրան զուգահեռ, սակայն, Անդրանիկ Քոչարյանի թիմն է սկսել թիմի «վոժդ» հռչակածից հեռու խաղալ։ Ինչը նկատվել է վերջինիս կողմից ու ստացել համապատասխան չոր արձագանք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում