«Ասում էիք՝ բռնելու ենք, շինենք․ այս ընթացքում ո՞ւմ եք շինել, ձեր ուժը մենակ մե՞զ վրա է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու»․ լրագրողի հարցը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին լրագրողն այսօր հիշեցրեց նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հայտարարությունները, երբ ասել էր, թե՝ «Քոչարյանի աջակիցներին բռնելու ենք շինենք»։
«Այս ընթացքում ո՞ւմ եք շինել, ձեր ուժը մենակ մեր վրա՝ հայերի՞ վրա է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու»,- հարցրեց լրագրողը։
Փաշինյանն ասաց, թե՝ չի հիշում, որ նման արտահայտություն է արել։
«Անկեղծ ասած, չեմ հիշում, ես տենց բառապաշարով նման բա՞ն եմ ասել։ Բայց մեկնաբանության հարց է` ես ինչ եմ նկատի ունեցել ու դուք ինչ եք նկատի ունենում»,- ասաց Փաշինյանը։