Հայտարարագրման ժամկետը որոշել ենք սահմանել մինչև նոյեմբերի 1-ը. Փաշինյան
2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:
«Եթե մարդը պատշաճ կերպով դիմել է ID քարտ ստանալու համար, սակայն հերթերի պատճառով չի կարողացել ստանալ, այդ ժամկետը նրա համար կկասեցվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել:
Նա նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն։