Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ երեք մեքենա է բախվել, վերջինը գլխիվայր շրջվել է
Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։