Ակնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Շենգավիթի թաղապատերանից Սերգո Սարգսյանն ինձ ծեծեց, 16 տարեկանի վրա «նապադենի» արեց, ասեց՝ կսսկվես (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունումԲացահայտվել է խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ)Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունըՓաշինյանը հույս ունի, որ Պուտինը դեռ իրեն կշնորհավորիՀայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր Դանիելյան
ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի ծաղիկ արտադրողները Նիդերլանդներում «ծաղկային դրախտ» կընկնեն. ՓաշինյանԿեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաշինյանն ասաց, որ չի մերժի Պուտինի հրավերը
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)Եթե մանդատները չվերցնեն՝ կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. ՓաշինյանԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ) «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց «Ժողովուրդ»․ Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները «Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում «Փաստ». Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին «Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է«Ժողովուրդ». ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում
ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց. Աբրահամյան
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ Թրամփ
Մամուլ

Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված «շվեյցարական ձևակերպումները» բուռն քննարկումների պատճառ դարձան: «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը լուրջ քննադատությունների առիթ դարձավ հայաստանյան ընդդիմության և մասնագիտական շրջանակների կողմից, փոխարենը մեծ ոգևորություն առաջացրեց թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Օրերս թեմային անդրադարձել է նաև BBC-ի թուրքական բաժինը: Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հեղինակները անդրադարձել են իշխող ուժի մի քանի պատգամավորի՝ իրենց ղեկավարի խոսքերը «սրբագրելու» փորձերին, թե իբր նա չի ժխտել Ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանի հայտարարությունը գնահատել է որպես «դավաճանություն, որը չի կարող ներվել կամ անտեսվել»: Հոդվածում տեղեկացվում է, որ սուր քննադատությամբ են հանդես եկել Հայ առաքելական եկեղեցին, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլն:

Հետաքրքիր է, որ հոդվածում առանձնակի շեշտադրված է «Հայաքվե» նախաձեռնությունը՝ հատուկ ընդգծելով, որ այն ստեղծվել է, որպեսզի «թույլ չտրվի, որ 1915 թվականի իրադարձությունները որակվեն այլ կերպ, քան Ցեղասպանություն»: Մեջբերվում են նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքերը. «Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը»:

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին «Հայաքվեն» օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում. առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։

Դեռ այն ժամանակ ադրբեջանական ոչ միայն լրատվամիջոցները, այլև պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ էին արձագանքում այս նախաձեռնությանը: Եվ այն, որ հիմա էլ թուրքական «դաշտն» է նման սևեռուն կերպով շեշտադրում «Հայաքվեն», ցույց է տալիս, որ ադրբեջանաթուրքական տանդեմը որքան ոգևորված է Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությամբ», այնքան անհանգստացած է հայաստանյան ազգային ուժերի պահվածքից, ի մասնավորի՝ «Հայաքվե» նախաձեռնությունից՝ ի դեմս որի նրանք վտանգ են տեսնում Հայաստանում իրենց նարատիվները տարածելու և Հայաստանի իշխանությունների միջոցով իրենց գլոբալ նպատակները կյանքի կոչելու ճանապարհին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում