Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տիկտոկերը 2 ամսով կալանավորվել է
Երևանում ազգությամբ ռուս տրանսգենդեր տիկտոկերը, որը սրճարանում հայհոյանքներ էր հնչեցրել հայերի NEWS.am-ի տեղեկություններով, 2 ամսով կալանավորվել է:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: