Լավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»
Քաղաքականություն

Եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից․ Իշխան Սաղաթելյան

Նախօրեին Լիբանանում նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 134-րդ ամյակը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով: Yerkir.am-ը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ․

«Գերհաշնորհ Սրբազան հայր, hոգևոր հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ․

այսօր հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկում մենք տոնում ենք հայ իրականության ամենազդեցիկ կառույցներից մեկի՝ Դաշնակցության 134-րդ ամյակը։ Վերջին տարիներին Լիբանանը և լիբանանահայությունը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, անվտանգության մի շարք դժվարություններ: Վստահ եմ, որ դուք, ինչպես մնացած պարագաներում, այս անգամ ևս պատվով կհաղթահարեք բոլոր փորձությունները։

Նախորդ 35 տարիներին լիբանանահայությունը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ որպես համասփյուռ ազգային կառույցների կենտրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգության պահպանման և զագմացման գործում։ Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցության մեծերից շատերը՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ և մեր մյուս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախության և պահանջատիրության գաղափարը, դպրոցով, մշակույթով ամրապնդել հայկականությունը։ Պատիվ ու խոնարհում նրանց և մեծ պարտքի ու պատասխանատվության գիտակցում։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր 134-ամյա պատմության մեջ մենք շատ բան տեսանք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհին մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։

Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։ Այսօր մեզ պարտադրում են հաշտվել Արցախի օկուպացիայի հետ, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջլատում են Սփյուռքը, մեր ակունքից փորձում են հանել Արարատը։ Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք ձեռքի տված։ Նրանք, ովքեր չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, պայքարում են Հայաստանի վերականգնման և հզորացման համար, պիտակավորվում են որպես ռևանշիստներ կամ պատերազմական ուժեր։

Այս պայմաններում մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պատմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցությանը։ Դաշնակցության և Հայաստանի գործող վարչախմբի հակադրության պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։ Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային պետության կառուցումն այլընտրանք չունի, նրանք ասում են, թե մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։ Մենք պնդում ենք՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, հզորանա, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրավունքները, նրանք ասում են՝ այդպես հնարավոր չէ։ Մենք պնդում ենք, որ մեր հայրենիքում իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփյուռքում ապրող հայի հետ։

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին և արտաքին թշնամական հարվածների թիրախում ենք։ Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամենուր, որտեղ հայ մարդն է, անել ամեն ինչ հայկական շահը պաշտպանելու համար:

Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որն ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու:

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանության հետևանքով ձևավորված սփյուռքը, որը մեկ դար շարունակ պայքարել է իր իրավունքներին վերատիրանալու համար։ Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակետն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։

Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռք գործուղվող հանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքները՝ պառակտել հայկական Սփյուռքը, նվազեցնել ավանդական կառույցների դերակատարությունը։ Նրանք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարները չեն, նրանք Սփյուռքի պառակման հանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։

Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ, մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։

Երես թեքել Հայրենիքից, նշանակում է հրաժարվել ծնողից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Արցախը հայաթափված է, և Բաքվում դատում են մեզանից յուրաքանչյուրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամեն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամոթն ու խայտառակությունն է։ Եվ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից։ Պետք է հեռացնենք Հայաստանն ու հայությունը այս կացության մատնած իշխանությանը և ձևավորենք ազգային ու կարող իշխանություն։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջև ենք։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։

Հայաստանը միայն հայրենիքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն և իրավունքներ և պարտականություններ։ Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական, պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, և որին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։

Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և լծվել այս նպատակի իրագործմանը։ Այս պարագայում է, որ հուսալքությունը, վհատությունը չի՛ կարող տեղ ունենալ մեր կյանքում, ուժերի գերլարումը, համահայկական զորաշարժը և աննահանջ պայքարը պետք է դառնա մեր ապրելակերպը, որպեսզի ապրենք և ապրեցնենք։

Ուստի ՀՅԴ 134-ամյակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիվ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։

Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ: Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն։

Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ և հավատում եմ ազգային մեր հաղթանակներին»։