Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ․ Հովսեփ Աղազարյան

Արդեն հայտնի է, որ ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր կուսակցություն են հիմնում՝ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով, որի համագումարը կկայանա փետրվարի 8-ին։

Մամուլում այսօր գրվեց, որ Ասլանյանն ու Աղազարյանն այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու: Ի դեպ, նրանց թիմին է միանալու և կուսակցության կառավարման խորհրդի մեջ է ընդգրվելու նաև Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը օրերս հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։

MediaHub-ը հարցեր է ուղղել Հովսեփ Աղազարյանին։

Հարցազրույցից մի հատված՝ ստորև։

Դուք, երբ Արցախը հանձնեցին, հաշտ էիք այս իշխանությունների հետ, երբ Ջերմուկից, Սև լճից ու մյուս տարածքներից հողեր տվեցին, երբ Կիրանցում տարածքներ տվեցին, Ձեր հայրն այդ ամենը արդարացնում էր։ Երբ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հանձնել է մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, դավաճանել է մեր պետությանն ու հայրենիքին, այդ ժամանակ դարձյալ հաշտ էիք այդ ամենի հետ ու մի բան էլ արդարացնում էիք Փաշինյանի այդ բոլոր արարքները։ Հիմա փոխվե՞լ է ձեզ մոտ ինչ-որ բան այդ հարցում։

Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ։ Ես էդպես չեմ կարծել, ես էդպես չեմ կարծում և էդպես չեմ կարծի։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների դաշտ, և էն ճանապարհը, որ ՔՊ-ի հետ անցել ենք, էդ ճանապարհը իզուր չենք անցել, և հիմա, որ մեր ջրերն այլևս նույն առվով չեն հոսում, դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ժխտել և ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Էդպիսի բան չկա, էդպես չենք մտածել, էդպես չենք մտածում։

Այդ դեպքում էլ ի՞նչը ձեր դուրը չի գալիս ՔՊ-ում, միայն ձեր անձի շուրջ եղած խնդի՞րն էր։ Ստացվում է, մինչև ՔՊ-ի այդ արատավոր բարքերը ձեր դուռը չծեծեցին, այդ ուղտը ձեր դռանը չչոքեց, դուք չհասկացաք, որ պետք է դուրս գալ այդ կուսակցությունից։

Դե, էնպես ստացվեց, որ էն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, մեր ընտանիքի հետ, դրանք նաև կոնկրետ քաղաքական աստառ էին իրենց մեջ պարունակում, այսինքն, եթե էդ երևույթը, էդ հայտնի դեպքերը, որոնք տեղի ունեցան մեզ հետ, տեղի ունենային այլ մարդկանց հետ, ես դրա հետ նույնպես անհաշտ կլինեի և անթույլատրելի կհամարեի նմանատիպ գործելաոճը ևս։ Ուղղակի էնպես ստացվեց, որ դա մեզ հետ տեղի ունեցավ, և զուգադիպությունը, գուցե ոմանց համար պարադոքսալ թվա, բայց դա, կարծում եմ, տրամաբանական է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։