Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը
Տեսանյութ

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ազատվել Մեղրիից. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. «Նիկոլ Փաշինյանը մի քանի տարում կարողացավ «սինքրոնիզացվել» ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև Հայաստանում ամերիկյան մի շարք կառույցների, մասնավորապես՝ ամերիկյան կառավարության կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող կառույցի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ: Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի նախօրեին «հայ-ամերիկյան» լրատվամիջոցը պատրաստել էր ռեպորտաժ «գաղտնի» փաստաթղթերի հիման վրա, որի հիմնական թեման հայկական Մեղրին էր: Նյութից տեղեկացանք, որ Հայաստանից միջանցքը ցանկանում էին ստանալ դեռևս 1990-ականների սկզբին, և այդ ցանկության հետևում կանգնած էին ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև Միացյալ Նահանգները: Մենք տեսանք, թե ինչպես Պետդեպարտամենտը ոչնչացրեց տասնամյակներ շարունակ զարգացող թեզը, որ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը սպանվել է, քանի որ դեմ էր «Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու պլանին»:

Թեզը ոչնչացվեց, քանի որ պարզ դարձավ, որ Սարգսյանը սկզբից ի վեր տեղյակ էր ամեն ինչից և աջակցում էր Ադրբեջանի հետ բանակցությունները (Վազգեն Սարգսյանի ընտանիքի որոշ անդամների համար իսկը ժամանակն է հավաքել իրենց բոլոր հարցազրույցները, որոնք տրվել են Սարգսյանի սպանությունից հետո անցած տարիների ընթացքում, տպել այդ նյութերը և այրել Հանրապետության հրապարակում): Իմացանք նաև, որ այս բոլոր բանակցությունների արդյունքը դարձավ Քի-Ուեսթի գործընթացը, որի շրջանակներում Արցախը Լաչինի հետ միասին պետք է դառնար ՀՀ միջազգայնորեն ճանաչված մասը, իսկ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ոչ մեկը դեմ չէր այս պլանին։ Ադրբեջանը փոխարենը կստանար միայն մի էստակադա, որը կկապեր նրան Նախիջևանի հետ:

Ավելին՝ Երևանը պահանջեց բանակցությունների շրջանակներում, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում էր ստանալ էստակադան, նա ինքը պետք է ընդհանուր լեզու գտներ Անկարայի հետ, որպեսզի նրան ներգրավեր Հայաստանի հետ ցեղասպանության ճանաչման հարցով կառուցողական երկխոսության դաշտ: Պետք չէ լինել ՀՀ իշխանությունների սիրելի «Rasmussen Global» խորհրդատվական գործակալության վերլուծաբան՝ հասկանալու համար, որ Մեղրիի թեման նետվել է հասարակական դիսկուրսի մեջ՝ Բաքվին և Անկարային հնարավոր տարածքային զիջումները հետագայում արդարացնելու համար:

Փաշինյանին անհրաժեշտ է քաղաքական ալիբի «Մեղրին արդեն տասնամյակներ առաջ հանձնվել է» տրամաբանության շրջանակներում: Սակայն կարևոր է նաև հասկանալ, որ Մեղրիի հնարավոր հանձնումը կամ միջանցքի հանձնումը կարող է, ինչպես 2020 թվականի պատերազմի դեպքում, «գետնի վրա» այնպիսի գործընթացների մեկնարկ տալ, որ ամեն ինչ չի սահմանափակվի միայն մեկ քաղաքով կամ միջանցքով, այլ կհանգեցնի Իրանի հետ սահմանի ամբողջական կորստին: Ոմանց կարող է թվալ չափազանցություն, բայց Մեղրիի հանձնելու, առավել ևս հայ-իրանական սահմանն ամբողջական կորցնելու մեջ կա ներքաղաքական տրամաբանություն:

Եթե Արցախը վտանգավոր էր Փաշինյանի համար որպես սուբյեկտ, որից կարող էր առաջանալ իրեն այլընտրանքային քաղաքական էլիտա (ինչպես դա արդեն մեկ անգամ եղել է 1998 թվականին), ապա Իրանի հետ սահմանի կորուստը կհանգեցնի նրան, որ պաշտոնական Թեհրանի, ինչպես նաև պաշտոնական Մոսկվայի քաղաքական, տնտեսական և ռազմական պոտենցիալ ազդեցությունը հայաստանյան գործընթացների վրա գրեթե կզրոյացվի: Դա իր հերթին Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին կդարձնի անայլընտրանք: Եթե գործընթացները դիտարկենք այս տեսանկյունից, ապա Փաշինյանի վարքագիծը թվում է տրամաբանական իր անձնական շահերի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից «հանձնված Մեղրիին», ապա պարզապես հիշեցնենք, որ 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բացեց «Հայաստան-Իրան» գազատարը: Իսկ Ղարաբաղը, որի մասին Փաշինյանը 2019 թվականի ամռանն ասում էր՝ «այն Հայաստան է և վերջ», դարձավ Ադրբեջանի մաս, և այնտեղ գրեթե հայեր չեն մնացել: Մտածե՛ք այդ մասին․․․»։