Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը
Հասարակություն

Սպանդարյանի 5 հանքերը մնում են Ակադեմիական քաղաքի տակ․ շահագործողների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել. Hetq.am

Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող Սպանդարյանի 5 հանքերը ընդգրկված են Ակադեմիական քաղաքի՝ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Հանքերը շահագործող ընկերությունների նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Գրում է Հետքը:

Սիլիկյան թաղամասի Սպանդարյանի հանքերից հիմնականում արդյունահանում են բազալտ, ստանում են խճաքար և օգտագործում շինարարության մեջ։ Այստեղ ընդերքօգտագործման իրավունք ունեն «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն, «Ամելիա Մայնինգ Քոմփանի» ՓԲԸ-ն, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն և «Շիրինշին» ՍՊԸ-ն։ Եվս մեկ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն այս պահին դադարեցված է։ 

2024թ․ օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության աշխատակիցները սկսել են հերթապահություն իրականացնել Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հարակից հանքավայրերից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում՝ արգելելով 4 տնտեսվարողի, այդ թվում՝ «Շիրինշին» ՍՊԸ-ին, շահագործվող հանքերից հանքանյութով բարձված բեռնատարների ելքը: 

«Շիրինշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է սահմանափակումն իրականացնող ոստիկանների տեղակայման վայրը՝ նշված խաչմերուկ և պարզաբանում պահանջել, թե ինչ հիմքով են կիրառում սահմանափակումը։ Ոստիկանները հայտնել են, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրենց ղեկավարի տված հանձնարարությունն են կատարում, իրենց մոտ, սակայն, վարութային ակտ չկա: 

Հաջորդ աշխատանքային օրը փաստաբանն այցելել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ բանավոր տեղեկացրել են, որ, իրոք, ինչ-որ վարույթ է նախաձեռնված վերը նշված հանքավայրերին կից ենթադրյալ ապօրինի հանքարդյունահանման դեպքով, սահմանափակումներն այդ կապակցությամբ են կիրառված, և ոստիկաններն իրենց հանձնարարությունն են կատարում։ Սակայն սահմանափակումներն արձանագրող որևէ փաստաթուղթ փաստաբանին չի տրամադրվել։

«Շիրինշին» ընկերության տնօրենի գրավոր, ինչպես նաև փաստաբանի՝ տեղեկատվություն տրամադրելու բանավոր պահանջներին, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել վարույթը, ընկերությունն ինչ առնչություն ունի ապօրինի հանքարդյունահանման հետ, և ինչ հիմքով է կասեցված խճաքարի հումքի արդյունահանումն ու տեղափոխումը մոտակայքում գտնվող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածք, ի պատասխան որևէ իրավական հիմք չի ներկայացվել։ 

Բազմաթիվ դիմում-գրություններից, հսկող դատախազին հասցեագրված բողոքներից հետո, ի վերջո, սեպտեմբերի 11-ին վարույթն իրականացնող քննիչը հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևանի Սիլիկյան թաղամաս Սպանդարյանի բազալտների հանքավայրում 4 ընկերությունների՝ «Երևանյան Բազալտ» ՍՊԸ-ի, «Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի և «Շիրինշին» ՍՊԸ-ի կողմից՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում ՀՀ կառավարության 22.08.2024թ. N: 1323-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և «արդյունահանման թույլտվություններով չնախատեսված տարածքներում հանքարդյունաբերություն իրականացնելու» ենթադրյալ փաստի առթիվ:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել դատաընդերքաբանական փորձաքննություն նշանակելու մասին, որի շրջանակներում հիշյալ տարածքներում պետք է կատարվեն փորձագիտական հետազոտություններ: Դրանով պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է նշված տարածքում հումքի արդյունահանումը:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ավագ դատախազ Ա․ Համբարձումյանն էլ գրությամբ հայտնել է, որ «Շիրինշին» ընկերության կողմից շահագործվող տարածքը համարվում է դեպքի վայր, և հետաքննության մարմինը քննիչի հանձնարարության հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է իր լիազորությունները՝ միջոցներ է ձեռնարկում դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով սույն գործով նշանակված փորձաքննությունը, որի արդյունքներով պայմանավորված միայն հնարավոր է լուծել վարույթի ընթացքը, ուստի փորձաքննության կատարման համար դեռևս տվյալ փուլում դեպքի վայրի պահպանությունն անհրաժեշտություն է՝ ուղղված հանրային շահերի պաշտպանության նպատակին և գերակա է մասնավոր շահի նկատմամբ»,- հայտնել է ավագ դատախազը։

«Պարզեցի, որ «դատաընդերքաբանական փորձաքննություն»-ը ներառված չէ փորձաքննության տեսակների մեջ՝ որևէ փորձագիտական ընկերություն նման փորձաքննություն չի իրականացնում, քանի որ նման փորձագետներ չկան, և այդ իմաստով՝ նման տեսակի փորձաքննություն իրականացնելու և եզրակացություն տալու իրավասությամբ որևէ անձ (փորձագետ) օժտված չէ: Այսինքն՝ ապօրինի սահմանափակումներ կիրառելու հարցում վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունն անորոշ ժամկետով շարունակելու ոչ իրավաչափ նպատակով է հորինվել և նշանակվել «դատաընդերքաբանական փորձաքննությունը»»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Շիրինշին» ՍՊԸ-ի սեփականատեր Արկադի Շիրինյանը կարծում է, որ քրեական հետապնդումն անմիջականորեն կապված է Ակադեմիական քաղաքի հետ, նպատակը մեկն է՝ Կառավարությունն ուզում է, առանց համարժեք փոխհատուցման, ձերբազատվել հանքավայրերը շահագործող ընկերություններից։ Այլապես արդեն ավելի քան 5 ամիս հարուցված գործի շրջանակներում ընկերության տնօրենին, որը Շիրինյանի որդին է, նույնիսկ ձևականորեն հարցաքննության չեն հրավիրել։

«Կարծում եմ, որ նախագծի վրա գումարներ կաշխատեն, հերթական չիրականացվող ծրագիրը կլինի, քանի որ հանքերի տարածքում կառուցապատում իրականացնելն անհեթեթություն է, իսկ հանքերի գործունեությունը դադարեցնելու համար նախ հանքը շահագործողին պետք է փոխհատուցեն բաց թողնված օգուտի համար, բացի այդ՝ հանքերի փակման համար ծախսատար աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասում է «Շիրինշին» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ, քննություն չիրականացնելը և փորձաքննությունների տեսակների մեջ չներառված «դատաընդերքաբանական փորձաքննության» նշանակումն էլ նպատակ է հետապնդում այդ ապօրինությունը փորձաքննության քողի ներքո հնարավորինս երկարաձգել, որպեսզի «Շիրինշին» ընկերությունն այնպիսի ֆինանսական վիճակի հասնի, որ այլևս չկարողանա գործունեություն իրականացնել, չկատարի պայմանագրային պարտավորությունները, տույժ-տուգանքի ենթարկվի, չկարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձը, պարտքեր կուտակի, սնանկ ճանաչվի և, ի վերջո, զրկվի ընդերքօգտագործման իրավունքից։ Ընկերությունը, մինչդեռ, ընդգրկված է պետական ճանապարհաշինական ծրագրերում և հումքը հենց այդ հանքավայրերից է հանում։ Այժմ, ստիպված այլ ընկերություններից գնում է անում, որպեսզի կատարի պայմանագրային իր պարտավորությունները։ Բայց այդպես երկար շարունակել չի կարողանա․ ֆինանսական ծանր բեռի տակ է հայտնվում։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում: