ՄԻՊ-ը հանդիպել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Զրուցակիցները նախանշել են համագործակցության նոր ուղղություններ։