NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Հայկ սարգսյանի նախաձեռնությունը կարծես թե խոստանում է դառնալ ներիշխանական «բաժանարար գծերի» լակմուսի հետաքրքիր «թուղթ»․ Հակոբ Բադալյան

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է հարկել շահումով խաղերի ոլորտում գործունեությունը՝ 10 տոկոս: Այս մասին գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Իհարկե, նախաձեռնության մոտիվների վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ սա նախաձեռնություն է, որ պետք է լիներ վաղուց: Հայաստանում շահումով խաղերի տիրույթում շրջանառվում են տրիլիոններ, որոնք ըստ էության չեն ենթարկվում համարժեք հարկման:

Եվ դա այն դեպքում, երբ բարձրանում է հարկային բեռը եւ ընդհանրապես ֆիսկալ բեռը շարքային քաղաքացիների համար:

Ավելին, 2018-ից հետո «հեղափոխական» մեծամասնությունը ընդունեց օրենքներ, որոնցով սահմանափակվեց շահումով խաղերի գովազդը լրատվամիջոցներում, ինչը էապես հարվածեց լրատվամիջոցների ֆինանսական կարողություններին, թեեւ որեւէ կերպ ազդեցություն չունեցավ վիճակախաղամոլության նվազմման վրա, ինչի նպատակն իբրեւ թե հետապնդում էր գովազդի արգելքը:

Ընդ որում, այս մասին գրել եմ նաև այդ ժամանակ, որ կայացվում է որոշում, որից տուժելու են միայն ու միայն լրատվամիջոցները, չի լինելու ոչ մի այլ հանրային օգտակարություն:

Իդեալում իհարկե շատ լավ կլիներ արգելել այդ գործունեությունը եւ խաղադրույքները ընդհանրապես: Սակայն, իմ սուբյեկտիվ գնահատմամբ Հայաստանի տնտեսությունը այսօր պատրաստ չէ այդպիսի վիրահատական միջամտության եւ մեծ հարց է, դա կբերի սոցիալական էֆեկտի, թե վնասի:

Եվ, քանի որ գործունեությունը կա՝ իր ահռելի շրջանառությամբ, գոնե նվազագույն հանրօգուտ արդյունքի համար պետք է պարզապես ապահովել գերշահույթների համարժեք հարկում: Իմ անձնական կարծիքով, այդ ոլորտի տնտեսվարողների շրջանառության համար 10 տոկոսը նույնիսկ քիչ է:

Իսկ նախաձեռնությունը կարծես թե խոստանում է դառնալ ներիշխանական «բաժանարար գծերի» լակմուսի հետաքրքիր «թուղթ», ինչի մասին վկայում էր տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումը:

Ի վերջո, մամուլի հրապարակումներից վաղուց նորություն չէ այդ ընկերությունների եւ իշխանության տարբեր թեւերի սերտ կապերի հանգամանքը»,-գրել է նա: