Էգեյան ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանի ժամանակով 23:09-ին Սանտորինի կղզու մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի Օյա քաղաքից 27 կմ հեռավորության վրա։
Հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։