Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ԵՊՀ-ն պարզաբանել է 2-րդ կուրսի ուսանողի հեռացման հանգամանքը

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե ինչու է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել։

«Հարգելի՛ գործընկերներ,
վերջին օրերի ընթացքում մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանի համալսարանից հեռացվելու փաստին:

Միանգամից ասեմ, որ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռևս 2-րդ կուրսում ունեցած ֆիզդաստիարակություն առարկայի լուծարքը չհանձնելու, 2 տարի շարունակ այդ առարկայի դասերին կրկին չմասնակցելու և մինչև 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով և ֆիզդաստիարակություն առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ:

Երկու տարի շարունակ նա հնարավորություն է ունեցել նորից մասնակցելու դասընթացին և հանձնելու այն: Սակայն փաստացի չի մասնակցել, և օրենքով սահմանված կարգով, հեռացվել է համալսարանից:

Ամեն ինչ շատ պարզ է: Միաժամանակ, տարօրինակ և անհասկանալի են այն բոլոր շահագրգիռ անձանց և հատկապես մի շարք լրատվամիջոցների տեսակետները, ովքեր միակողմանի ներկայացնում են Հովհաննես Եսայանի տեսակետը՝ որպես անբեկանելի ճշմարտություն: Հեռացված ուսանողը միտումնավոր լրատվական դաշտ է տարածել ապատեղեկատվություն, որ իբր նա իր ուսանողական տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել բացախոսությամբ, ազատ խոսքով, ինքնատիպ մտածողությամբ, և այդ իսկ պատճառով մշտապես հալածվել և 4-րդ կուրսում էլ հեռացվել համալսարանից:

Սովորական զազրախոսություն: Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստ, որ իր ուսումնառության ընթացքում նա խնդիր է ունեցել համալսարանում իր մտածելակերպի, յուրատեսակ կեցվածքի պատճառով: Ուղղակի անբարոյական է սովորական կրթական գործընթացը կապել ազատ խոսքի, քաղաքական դիրքորոշումների, էլ չեմ խոսում ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների աշխատանքի հետ: Երբևէ եղե՞լ է, որ Հովհաննես Եսայանն իր քաղաքական կարծիքը, իր խոսքերով ասած, բոլորից տարբերվող տեսակետը հայտնած լինի համալսարանում կամ ուսանողական կառույցներում, և հասկացված չլինի կամ «դատապարտված» լինի: Չկա՛ նման բան:

Արդյո՞ք համալսարանն ունի իրավունք անսալով հեռացված ուսանողի մի քանի կուրսընկերների, մի շարք լրատվական կայքերի, ֆեյսբուքյան մի քանի օգտատերի և այլ, այսպես կոչված, բարեխոսների հորդորին՝ խախտելու օրենքը և ուսանողին թողնի, որ առանց կրթական ծրագրով նախատեսված դասընթացներից մեկը հանձնելու ավարտի համալսարանը, իսկ մնացած հազարավոր ուսանողների վրա կիրառի օրենքը: Կամ նրա պես ֆիզդաստիարակություն առարկան չհանձնած այլ ուսանողների հեռացնի համալսարանից, իսկ ուսանողներից մեկին, ով գիտի ԿԳ նախարարին բաց նամակ գրելու ձևը, հանձնի դիպլոմ:

Այս ամենը, մեղմ ասած, ուղղակի անտրամաբանական է, բարձրացված աղմուկն էլ՝ տարօրինակ:

Հ.Գ. Հովհաննես Մուշեղի Եսայանի ԵՊՀ-ում ուսումնառության 7 կիսամյակների հանրագումարային ՄՈԳ-ը, այսինքն՝ միջին որակական գնահատականը 9.64 է (հնարավոր 20 միավորից):

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: