Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Սև գործը արեցինք և հիմա զրպարտիչ ենք. բնապահպան

«Սև գործը, բանվորի գործը արեցինք, սկուտեղի վրա մատուցեցինք Ռուբեն Խաչատրյանի կազմակերպությանը և հիմա զրպարտի՞չ ենք»:

Newspress.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանն՝ անդրադառնալով իր և «Վայրի բնության և Մշակութային արժեքների» հիմնադրամի (FPWC-ի) անդամների միջև առաջացած տարաձայնություններին:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Արարատի մարզի Արալեզ համայնքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Ավետիսյանը ոչ սթափ վիճակում մտել է Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն և փորձել «խաղալ» առույծի հետ: Անհաջող խաղն ավարտվել է նրանով, որ առույծը հոշոտել է տղամարդու թևը:

Սիլվա Ադամայնն արձագանքելով դեպքին, հայտարարել է, որ կենդանին մեղք չունի և միջադեպը տեղի է ունեցել տարածքում համապատասխան վերահսկողության բացակայության պատճառով: Ինչն էլ վրդովել է FPWC-ի անդամներին և նրանք իրենց ուղղված մեղադրանքը զրպարտություն են որակել:

«Ես վրդովված եմ, որ բնապահպանության նախարարությունը ոչ մի ձայն չհանեց, թե էդ ո՞ւմ եք ասում զրպարտիչ, գոնե որևէ կերպ արձագանքեին: Ու մտածեցինք՝ ճիշտ կլինի, որ մենք FPWC-ի հետ չաշխատենք»,-մեզ հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:

Նա նկատեց, որ մինչ այդ բնապահպանության նախարարության հետ միասին որոշել են կենդանների հետ կապված բոլոր առաջարկներն ու ծրագրերն իրականցնելու նախապատվությունը տրվի FPWC-ին ու այդքանից հետո նման իրավիճակ չէին սպասում:

«Որ ուզում ենք իմանալ, թե ինչո՞ւ է մարդը մտել այդ տարածք, և ի՞նչ գործ ունի խմած մարդը էդ տարածքում, ուրեմն զրպարտի՞չ ենք: Այնտեղ անվտանգությունն ապահովված չէ. ոչ մեկը չի եղել, որ այդ մարդու ձեռքը բռնի ու ասի մի մտի, այդ ո՞ւր ես գնում»,-ասաց բնապահպանը՝ հավելելով, որ իրենց խումբը կմնա, բայց իրենք այլևս չեն զբաղվի այդ կենդանիների հետագա ճակատագրով, քանի որ վիրավորված են:

Նա նաև նշեց, թե չի հասկանում` ի՞նչ է նշանակում զրպարտություն, երբ դեպքն արձանագրվել է: Մարդը կա, գոյություն ունի ու նրան Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայում արդեն 2 անգամ վիրահատել են: Հնարավոր է լինի նաև երրորդ վիրահատությունը:

«Նեղացել են, որ ասել եմ հոշոտել է, ես իրենց եմ հարցնում` ճանկռե՞լ է, ասում են ոչ, կծե՞լ է՝ ոչ, բա այդ դեպքում ի՞նչ է արել, եթե չի հոշոտել. փորձում են ինձ հայերեն սովորեցնել: Բա հոշոտել չի՝ ի՞նչ ա, ուսը չկա էդ մարդու»-ասաց Սիլվա Ադամյանը:

Նա վրդովված է Վիկա Մկրտչյանի և հատկապես Վահե Վարդումյանի պահվածքից: Սիլվա Ադամյանի խոսքով՝ այդ երիտասարդն անվայելուչ ձևով է իրեն պահել՝ ֆեյսբուքում տարածելով անպատշաճ մեկնաբանություններ:

Նա հավելեց, որ արտասահմանում որպես բավակնին լուրջ կազմակերպություն էին ընդունում FPWC-ը, բայց ոչ պրոֆեսիոնալ աշխատակազմի պատճառով, այսօր արդեն արտասահմանցիներն անվստահություն են հայտնել այդ կազմակերպության աշխատանքերի նկատմաբ:

«Հնարավորությունը տրվել է, մեր կազմակերպությունն էլ թիկունք է կանգնել, բայց իրենք չեն կարողացել կենդանիների անվտանգությունը ապահովեն: Հիմա էլ ուզում են դատի տալ, բայց ես փաստարկներ ունեմ, վախենալու ոչինիչ չունեմ, թող իրենք մտածեն՝ իրենց պրոբլեմն է»,-եզրափակեց բնապահպանը: