Մեկ օրում 10 վթար է եղել․ 3 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, շորթման ու խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 9 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 3 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։