Ավանում կոյուղու կոլեկտորի դիտահորից ջրի արտահոսք կա, կոյուղաջրերը լցվում են նորակառույցի վերելակի հորան
Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում 800 մմ-ոց կոյուղու կոլեկտորի դիտահորից ջրի արտահոսք կա, և դուրս եկող կոյուղաջրերը լցվում են հարևանությամբ գտնվող նորակառույց շենքի վերելակի հորան՝ հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
Մասնագետները ենթադրում են, որ կոյուղաջրի արտահոսքի պատճառը դիտահորի և կոյուղագծի միջև ընկած հատվածում է։ Խնդիրը հասկանալու և լուծում տալու համար Վեոլիա Ջուր ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասն ասֆալտի կտրման աշխատանք է կատարում։
«Աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»՝ հայտնում են ընկերությունից։