Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ. հերթական թիրախը դարձավ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր:Այս մասին գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը.
«Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի դարձավ https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից 2025 թ. փետրվարի 4 –ին հրապարակած լուսանկարից:
Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն ։
Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»։