Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա: Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։