Պետբյուջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար
Պետբյուջեից 65 միլիոն դրամ կարիքավորներին օգնելու, 65 միլիոն էլ՝ պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը.
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝
2025թվականի պետական բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված Տավուշի մարզպետարանի միջոցով մարզի անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու համար։
Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի նախահաշվով նշված հոդվածով նախատեսված է 67547,0 հազար դրամ»:
Հավելեմ, որ 2025թվականի պետբյուջեով 65 միլիոն դրամ է նախատեսված Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Թե նրանք ինչ նվաճումների,արդյունքների համար են պարգևատրվում, հայտնի չէ»։