Պարեկները բերման են ենթարկել Հայաստանում հայտնի դերասաններից մեկին
Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։
Աղբյուրի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներակայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և նշված ավտոմեքենայով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։