Մեղրիի համայնքապետի խորհրդականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ համայնքապետարան
Մեղրիի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Հայտնում ենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի օգնական Նաիրի Զաքարյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող նյութերը չեն համապատասխանում իրականությանը։
Գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից և մինչև գործի քննության ավարտը խնդրում ենք զերծ մնալ անհիմն հրապարակումներից»։