Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տզրուկի պես կպչելով` մի լուսանկար պոկելու այց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշխատանքային քառօրյա այցով փետրվարի 3-ից Միացյալ Նահանգներում գտնվող Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում չորս օր մանր-մունր բազմաթիվ հանդիպումներից հետո երեկ հաջողացրել է հանդիպել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը Թրամփի կառավարության ներկայացուցիչն է, բայց իր ազդեցությամբ շատ քիչ է տարբերվում մեր Վահագն Խաչատուրյանից։ Մինչ բուռն քննարկումների և ծաղրի արժանացած հանդիպման լուսանկարին անդրադառնալը, հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել կրոնական միջոցառման մասնակցելու համար, սակայն բոլորին պարզ էր, որ նպատակը Թրամփի վարչակազմի հետ շփումներն էին, որով ցույց կտար, որ իր իշխանությունը վայելում է նաև ԱՄՆ նորընտիր իշխանությունների աջակցությունը, ու հիմնավոր չեն քննադատությունները, թե ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումն ընդամենը Բայդենի նվերն էր Փաշինյանին։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը նախորդ՝ Բայդենի վարչակազմի աջակցությամբ է հայ-ռուսական հարաբերությունները բերել հասցրել մազից կախված վիճակի, սառեցրել ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը, հայ-իրանական սահմանից և «Զվարթնոցից» հանել ռուս սահմանապահներին, հիմա էլ բռնել ԵՄ-ին անդամակցելու ուղին, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար։ Եվ ԱՄՆ այցելելով՝ Փաշինյանը խնդիր էր դրել ցույց տալ, որ բան չի փոխվել` Թրամփի վարչակարգը նույնպես աջակցում է իրեն, հետևաբար՝ հակառուսական գիծը։

Այս նպատակով այցից առաջ գործի էին դրվել դիվանագիտական և ԱՄՆ-ում հայ համայնքի բոլոր կապերը, որպեսզի հասնեին փափագած հանդիպմանը՝ եթե ոչ Թրամփի, ապա գոնե պետքարտուղարի, պաշտպանության քարտուղարի, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի կամ փոխնախագահի հետ։

Վերը նշված պաշտոնյաները մերժել էին հանդիպման խնդրանքները, և միայն փոխնախագահ Վենսն էր համաձայնել մի քանի րոպեով ընդունել ՀՀ վարչապետին` զուտ նրան մի լուսանկար պարգևելու համար: Ըստ Փաշինյանի խոսնակի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, սակայն պարզ էր, որ «ոտքի վրա» տեղի ունեցած հանդիպման միակ արդյունքը հեռախոսով արված այդ լուսանկարն էր, և անգամ չէին հասցրել կարգի բերել լուսանկարի հետին ֆոնը` Վենսի աշխատասեղանը, որի վրա խառը իրեր, անձեռոցիկի տուփ է դրված, իսկ հետին ֆոնում ՀՀ դրոշը չկա: Այսինքն, պաշտոնական արարողակարգը չի պահպանվել, ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, չեն էլ նստել, հակառակ դեպքում նման լուսանկար էլ կտեղադրեին։ 

Եվ, սովորաբար, պաշտոնական հանդիպումների մասին հաղորդում է ոչ թե մեկ կողմը, այլ՝ երկուստեք։ Ամերիկյան կողմը Փաշինյան-Վենս հանդիպման, շփման մասին որևէ  պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդագրություն, նույնիսկ գրառում X-ի հարթակում չի տեղադրել։

Ավելի ուշ Փաշինյանն իր էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում և լավ խոսակցություն»։ Ի՞նչ ասել է «ճանաչողական հանդիպում», և ի՞նչ հետևություններ կարելի է անել Փաշինյանի ամերիկյան այցից՝ հարցրինք արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։

«Մեր կառավարող խմբակը տարօրինակ ձևակերպումներ սահմանելու ռեկորդակիր է, երբեք բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպումը ճանաչողական չի լինում, լինում է փորձագիտական մակարդակով, երբ որ ինչ-որ երկիր գնում են, դիցուք հասկանալու համար՝ հաջողե՞լ են արդյոք որևէ  ոլորտի բարեփոխում, փորձագիտական եզրակացության հիման վրա, որպեսզի սեփական երկրում ձեռնարկեն կամ չձեռնարկեն։ Վարչապետի, նախագահի պարագայում չեն լինում ճանաչողական այցեր, հավանաբար, հանդիպումն այնքան բովանդակազուրկ է եղել, որ ստիպված նման ձևակերպում է տրվել, որովհետև իրենց նախնական պահվածքը՝ ԱՄՆ դեմոկրատական խմբակի կողմից այդ ծրագրերն անվերապահ սպասարկելը, երդվյալ աջակից ներկայանալը, ըստ ամենայնի, այլ տեղ չեն թողել․․․  ԱՄՆ իշխանությունները՝ լինի դեմոկրատական, թե հանրապետական, եթե գործ ունեն մի իշխանության հետ, որոնց մի մատի շարժումով կարողանում են կառավարել, իրագործել իրենց քմահաճույքները, բնականաբար, լուրջ չեն ընդունում այդպիսիներին, և չէր էլ կարող լինել խորքային, լուրջ քննարկում։ Եթե այս ամենին զուգահեռենք, որ իշխանության ղեկին նստած անձնավորությունն ամեն կերպ փորձում էր ԱՄՆ նոր վարչակարգի հետ հարաբերություններ ստեղծել, ուստի այս այցը կարող ենք բնութագրել տզրուկի պես կպչելով մի լուսանկար պոկելու, որը հետագայում կկարողանան ներկայացնել իբրեւ թե հարաբերությունների կարգավորման, առաջ մղման գործընթաց»։

Աղաջանյանի գնահատմամբ՝ չնայած ԱՄՆ նախկին վարչակարգը հավաքական Արևմուտքի հետ Հայաստանի հարցում  «դեմոկրատական, լիբերալիստական խորքային պետության ծրագրերով» է առաջնորդվել, որը սարսափելի վնաս է հասցրել մեր պետությանը, Արցախում ցեղասպանության ենք ականատես եղել, սակայն չենք կարող պնդել, որ այդ գիծը կարող է առաջ տանել նաև Թրամփի վարչակազմը․ «Թրամփն իր երկիրը հզորացնելու և իր հեռահար ծրագրերն առաջ տանելու խնդիր է դրել, այն է՝ Մերձավոր Արեւելքում իր հեռահար դաշնակցի՝ Իսրայելի համար առաջատար դիրքեր ապահովել։ Այո, այստեղ Թուրքիային և Ադրբեջանին օգտագործելու խնդիր կա, բայց այնքանով, որքանով որ Թուրքիան լիովին կհպատակվի ամերիկյան ցանկություններին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Թուրքիան էլ իր խնդիրներն է առաջ մղում՝ քրդական պետության հետ կապված, ինչը հակադրվում է ամերիկյան մոտեցումներին։ Այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն գործոն չեն կարող դառնալ, այլեւ անգամ քննարկման առարկա»։

Այսինքն՝ հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթն առոչի՞նչ է։

«Գիտեք, այդ փաստաթուղթը երկու կարևոր  էլեմենտ է պարունակում, բայց թե Թրամփի վարչակարգը որքանով կանդրադառնա այդ խնդիրներին, դեռևս պարզ չէ։ Խոսքը սահմանային վերահսկողության հարցում խոստացված աջակցությունն է` հայտարարվեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Իհարկե, սրա հեռահար նպատակը ոչ միայն ռուս սահմանապահներին մեր սահմանից հեռացնելն է, այլև Զանգեզուրի միջանցքի համատեքստում մասնավոր ընկերության կողմից հսկողության իրականացումը: Հավանաբար ակնկալում են, որ դա պետք է լինի ամերիկյան ընկերություն։ Հիմա պետք է սպասել-տեսնել՝ որքանով են այս խնդիրներն ակտուալ Թրամփի վարչակարգի համար, իմ պատկերացմամբ՝ նրանք դեռ հստակ պատկերացում չունեն՝ ինչպես վարվել Մերձավոր Արևելքի թնջուկի հետ, որից էլ բխում է մեր տարածաշրջանի նկատմամբ անորոշությունը»,- ասաց Աղաջանյանը` ընդգծելով, որ նման իրավիճակում մեզ հնարավորություն է տրվում, որ հանրային աջակցությամբ կարողանանք հեռացնել իշխանություններին։