NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Կասեցվել է անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը (տեսանյութ)

Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, և կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»,- ներկայացնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը:

Հանցավոր կազմակերպությունների անդամները, հանցավոր գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել էին որպես ծրագրային ապահովման և մանրածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Եվ սա նախազգուշական միակ գործողությունը չէր: Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվում էին հեռահար հասանելիությամբ` չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի էր առնվել նաև անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով ձեռք էին բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաև կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։

Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։ Հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։

Այժմ ոստիկանությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով։