Փաշինյանն ունակ չէ հակազդել Ալիևին․ Բաքվին որքան ասում է՝ կզիջենք, մի' խփի, նրանք ավելի են լկտիանում. Արթուր Խաչատրյան
Փաշինյանն ունակ չէ հակազդել Ալիևի Ադրբեջանի առավելապաշտական ու հայակործան նկրտումներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին։
«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով ու ինչքան այս իշխանություններն ասում են՝ «կզիջենք, մենակ մի խփեք», այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում»,- ասաց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է՝ «ինչ ուզում ես՝ կտամ, գնանք թուղթը ստորագրենք»։
«Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ ու այս իշխանության կողմից միակողմանի զիջումներ»,- ընդգծեց պատգամավորը։