Արևշատ-Մրգանուշ ճանապարհին վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մահացել է, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 9-ին, ժամը 17-ին, Արևշատ-Մրգանուշ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը՝ 45-ամյա Գևորգ Մ․-ն, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն