Մարդիկ հոգնել են խաբվելուց․ ասում ենք, չեք անում, ուրեմն գնացե՛ք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի. Հաղթանակ թաղամասում ակցիան շարունակվում է
Մարդիկ հոգնել են խաբվելուց, օրական մի հատ էժանագին օրենք են ընդունում, ամեն օր փողոց ենք փակելու, ու եթե Ավինյանը ճիշտ մարդ է, թող գա այստեղ, պատասխան տա ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնք ճանապարհ են փակել ի նշան բողոքի:
Նրանք նշեցին, որ կաբինետային ոչ մի խոսակցություն այլևս քաղաքային իշխանության հետ չեն ուզում:
«Ես նույնիսկ հանդիպում եմ ունեցել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գալջյանի հետ: Պարո՛ն Գալջյան, լա՞վ եք, ես Դավթյան Գվիդոնն եմ՝ Հաղթանակ թաղամասից, Ձեզ հարցնում եմ՝ լա՞վ եք: Հաղթանակ թաղամասը Ձեզ ցույց կտա, որ Դուք սուտ եք խոսել, խաբել եք այս ժողովրդրին:
Ես եկա Ձեր կաբինետ, ասացիք՝ վարչության պետերի հետ կհանդիպեք, կքննարկեք մեզ տեղյակ կպահեք, բայց ոնց հասկանում ենք,Դուք էլ եք սուտխոսան, որովհետև ես և Դուք պայմանավորվածություն ունենք, բայց Դուք ականջալուր չեղաք Հաղթանակ թաղամասցուն: Ես չէի եկել ինչ-որ մեկի տանիքը փոխելու համար, ես եկել էի ընդհանուր, բնակիչների անունից լիազորված Ձեզ խնդիր փոխանցելու:
Ձեզ էլ եմ հրավիրում Հաղթանակ թաղամաս, որ գաք այստեղ՝ բոլորին ասեք, ես ընդունել եմ Դավթյան Գվիդոնին, բայց չեմ արել իմ տված խոստումերը, ասել եմ՝ չեմ արել, ոնց որ ձեր կարգախոսն է՝ ասե՛ք՝ կանենք, ասում ենք, չենք անում: Եթե չեք կարողանում անել, եղբա՛յր, գնացեք, ով որ կարողանում է անել, ինքը կգա կանի, ժողովուրդը կասի՝ ում կասի, ինքը կանի»,- ասաց բնակիչը:
Նրանք հավելեցին, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են: