ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով
Հասարակություն

Երևանի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024-ին ստացվել է 30.653 հաղորդում․ ամփոփում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը:

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը, ինչպես նաև քննվող քրեական վարույթների շարժընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից քննվել է 102.602 քրեական վարույթ, որից 74.005-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 2024 թվականին ընդունվել է 28.597 վարույթ:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ընդհանուր 90.039 վարույթի զանգվածում Երևան քաղաքի քննչական վարչության և տարածքային ստորաբաժանումների վարույթները կազմել են 41.9 տոկոս:

Նախորդ տարվա 32.530 քրեական վարույթի դիմաց՝ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է վարույթների աճ՝ 5286 վարույթով կամ 16.2 տոկոսով:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024 թվականին ստացվել է 30.653 հաղորդում, որից 24.042-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 6611-ով՝ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ 2023 թվականին ստացված 27.614 հաղորդումներից 22.263 վարույթ է նախաձեռնվել, այսինքն՝ նախաձեռնվել է 1.779-ով ավելի վարույթ:

Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: Նվազում է արձանագրվել միայն 5 ստորաբաժանումում: Առավել աճ արձանագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժնում:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 3 մլրդ 893 մլն 722 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 840 մլն 582 հզր ՀՀ դրամը կամ 21.5 տոկոսը:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարություններ տևական ժամանակ քննվող քրեական վարույթներով նախաքննությունն ակտիվացնելու և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, որոնց համար սահմանվել են հստակ ժամկետներ, ինչպես նաև վեր են հանվել առանձին ստորաբաժանումներում արձանագրված խնդիրները, բացթողումները և նախանշվել են դրանք լուծելու հետագա ուղղությունները:

Արթուր Պողոսյանը խորհրդակցության արդյունքներով արձանագրել է նաև կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին: