Ուկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ
Քաղաքականություն

Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան

Հերթական հոդվածիս վերնագիրը կարդալով՝ ոմանք գուցե տարակուսեն` մտածելով, թե ինչո՞ւ եմ շուտասելուկ հիշեցնող այդ տառակույտից սկսում իմ հերթական հեռակա շփումը հարգարժան ընթերցողի հետ։

Չէ, սա ոչ շուտասելուկ է, ոչ կախարդական բանաձև, ոչ էլ սքողված հայհոյանք։

Տատրան, Մատրան և Ֆատրան կարպատյան երեք սարերի անուններ են, որոնք միաժամանակ հանդիսանում են թե Հունգարիյաի, թե Սլովակիայի ազգային խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի, բաղկացուցիչ մասը։ Ավելին, Սլովակիան այս սարերի խորհրդանիշն օգտագործում է նաև ազգային դրոշի վրա։

Պետական խորհրդանիշների տեսակետից իրավիճակն էլ ավելի է խճճվում, քանզի երեք գագաթներից երկուսը՝ Տատրան և Ֆատրան, գտնվում են Սլովակիայում, իսկ Մատրան՝ Հունգարիայում։--00—ՍՊ

Ճիշտ հասկացաք, ցանկանում եմ ևս մեկ օրինակով ի ցույց դնել արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «ռեֆլեքսիայի» ողջ թշվառությունը։

Մատնանշածս սարերի միաժամանակյա օգտագործումը Եվրոպական Միության անդամ երկու պետությունների կողմից չի դիտվել և չի դիտվում ոչ տարածքային պահանջ միմյանց հանդեպ, ոչ ռևանշիզմ, ոչ էլ խոչընդոտ՝ տարածաշրջանային համագործակցության կամ անկոնֆլիկտ հարևանության համար։

Սլովակիան դարեր շարունակ եղել է Հունգարիայի տիրապետության տակ, սահմանները այդ հատվածում հաճախ են փոփոխվել, Սլովակիայում առկա բազմաթիվ այլ սարեր, սակայն, ոչ ոք չի հակադրում այժմ հունգարական տարածքում գտնվող, բայց ազգային սիմվոլիկայի մաս դարձած հարազատ բարձունքին։

Երկու պետություններում պաշտոնական մակարդակում ոչ ոք չի հակադրում «իրական» Հունգարիան կամ «իրական» Սլովակիան «պատմականներին»։

Պաշտոնական հերալդիկայի նման օրինակները Եվրոպայում շատ են։ Նույն Իսպանիայի պետական զինանշանում առկա են Հերկուլեսյան սյուները, որոնցից մեկը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալտարը, և դա չէր խանգարում երկու երկրներին 34 տարի միաժամանակ լինել ԵՄ անդամ և մինչև հիմա շարունակել լինել ՆԱՏՕ-ի անդամ։

Էլ ավելի խուճուճ է նախկին Սիլեզիան խորհրդանշող տոհմական նշանի օգտագործումը եվրոպական զինանշաններում։ Սիլեզիայի մեծ մասն այժմ գտնվում է Լեհաստանում, բայց այն խորհրդանշող ոսկե ֆոնին սև արծիվը հանդիսանում է Չեխիայի և Լիխտենշտեյնի պետական զինանշանների բաղադրիչ, բայց Լեհաստանի սիմվոլներից բացակայում է։

Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը։ ԵՄ գնալու մասին կտեր տալուց առաջ չէր խանգարի մի քիչ ուսումնասիրել եվրոպական քաղաքակրթությունն իր ողջ դրսևորումներով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

10.02.2025թ.