ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հասարակություն

Արցախցիները կռվել են ու պայքարել, բարոյական, արժեքային առաքինության խնդրի հարցն է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Որեւէ մեկին ապացուցել, որ արցախցիները կռվել են, չունի իմաստ:

Որովհետեւ, մարդիկ, որոնք խոսում են «չկռվելու» մասին, դա անում են կամ պարզապես ինչ որ հաշվարկներով ու դիտավորությամբ, կամ էլ պարզապես քարոզչական դոզայի ներքո:

Իսկ դոզան այնպիսին է, որ հնարավոր չէ փոխել փաստարկներով եւ անգամ փաստերով: Այդ դոզան ըստ էության ունի շատ թանձր եւ խիտ բաղադրություն:

Հետեւաբար, ըստ իս, հանրության առաջնային խնդիրն այս դեպքում այն չէ, որ պետք է ինչ որ շրջանակի կամ մարդկանց համոզել, որ արցախցիները կռվել են, պայքարել են:

Կարծում եմ, մենք ընդհանրապես ունենք արժեքների, մտածողության  բարոյական, արժեքային ուղենիշների, առաքինության սանդղակի խնդիր: Արցախցիների թեման այդ խնդրի դրսեւորումներից մեկն է, միայն մեկը, գուցե ամենից զգայուններից ու ցավոտներից մեկը, բայց՝ մեկը:

Իսկ դրսեւորումները շատ են, շերտերը, շատ են, քայքայումը, կոռոզիան՝ խորն է:

Հետեւաբար, չունի որեւէ մեկին բացատրելու կամ համոզելու, ապացուցելու իմաստ, որ արցախցիները կռվել են ու պայքարել: Նա, ում համար դա պոտենցիալ իմաստ ունեցող գործողություն է, չունի դրա կարիքը վաղուց, ինչ որ առումով անգամ ի բնե: Իսկ նրանց, ում համար այդ կարիքը եղել է ու դեռ «կա», չկա բացատրելու, ապացուցելու իմաստը, որովհետեւ դա արդեն վերը նկարագրածս խնդրի հետեւանք է, ոչ թե անտեղյակության, ինֆորմացիայի պակասի:

Ինչպես լուծել բուն խնդիրը՝ արժեքների, մտածողության  բարոյական, արժեքային ուղենիշների, առաքինության սանդղակի խնդիրը, սա իսկապես ամենց բարդ հարցն է:

Սա ըստ էության հանրային ինտելեկտուալ վերնախավի, շերտերի խնդիրն է, բայց, ցավոք սրտի, այդ շերտերի զգալի մասում էլ՝ ինտելեկտի առկայությամբ հանդերձ, կա նաեւ բավականին անձնավորված եւ զգայականացված նեղմտություն, համեմված ինքնասիրահարվածության եւ ինքնագնահատականի, վերին ատյանի ճշմարտության կրողի անձնապաստան համոզմունքի գերբարձր դոզայով: Եվ դա բերում է նաեւ նրան, որ անգամ ինտելեկտուալ շրջանակներում է «թայֆայականությունը» ընթացիկ առօրյա:

Խոսքը բնականաբար բացարձակ պատկերի մասին չէ, բայց՝ լայնորեն գերակա»: