ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հասարակություն

Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com 

Տարիների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում բազմաթիվ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայկական կամ քրդական ծագում ունեն: Այս պաշտոնյաները հաճախ կտրականապես հերքել են այդ պնդումները, բայց երբեմն անտեսել՝ դրանց վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելուց խուսափելու համար: 

Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ հայտարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական ծագում ունի, նա պարզապես պատասխանեց՝ «Ցավում եմ, որ ինձ հայ են անվանում»: Հաշվի առնելով Թուրքիայում տարածված ռասիզմը, մեկին հայ անվանելը համարվում է վիրավորանք։ Գրել էին, որ ծագումով հայ է նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը, ինչպես նաև՝ արմատական ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բահչելին՝ MHP-ի («Ազգայնական շարժում կուսակցության») նախագահը:Վերջերս ես հայտնաբերեցի «Յութուբի» մի տեսանյութ, որտեղ Իսա Իլյասօղլուն, որը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT), հայտարարել է, որ Բահչելին մայրական կողմից ծագումով հայ է։ Իլյասօղլուն հայտնել է, որ ցեղասպանության ժամանակ Ադանայի նահանգապետն առևանգել և բռնաբարել է 16-ամյա մի հայ աղջկա։ Այդ աղջիկը հետագայում դարձել է Բահչելիի տատիկը, որն, ի տարբերություն իր նույնականացման քարտի վրա նշվածի, ոչ թե Օսմանիայից է, այլ Ուրֆայի շրջանի Հալֆեթի քաղաքից։ 

Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ադանայի Բահչե քաղաք, որտեղ էլ նա ձեռք է բերել իր ազգանունը՝ Բահչելի։ Լայնորեն ընդունված է, որ այսօրվա թուրքերի մեծ տոկոսը հայերի, հույների կամ քրդերի ժառանգներն են, որոնցից շատերը իսլամացվել և թուրքացվել են, հատկապես 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, երբ թուրք ընտանիքներն առևանգել և որդեգրել են հայ մանկահասակ երեխաներին: Այս երեխաներից մեծ մասը շատ փոքր էր իր էթնիկ ծագումը հիշելու համար: Թուրքացված և իսլամացված հայերին հաճախ անվանում են «թաքնված հայեր»: Այնուամենայնիվ, տարիների ընթացքում շատ թուրքեր հայտարարել են, որ նոր են բացահայտել իրենց հայկական ծագումը։ Ոմանք նույնիսկ խնդրել են մկրտվել հայկական եկեղեցում և կրկին քրիստոնեություն ընդունել։ 2018 թվականին Թուրքիայի կառավարությունն անսպասելիորեն գործարկեց մի կայքէջ, որը բացահայտեց բոլոր թուրք քաղաքացիների նախնիներին: 

Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր թուրքեր շտապեցին պարզել իրենց էթնիկ ծագումը: Արդյունքում կայքը խափանվեց, իսկ կարճ ժամանակ անց փակվեց։ Այնուհետև, կայքը վերականգնվեց «գաղտնիության բարելավված միջոցառումներով»: Որոշ մահմեդական թուրքեր ցնցվել էին՝ իմանալով, որ իրենք հայկական արյուն ունեն: Զեկույցներից մեկում ասվում էր, որ մի մոլեռանդ հակահայ թուրք, իմանալով, որ ծագումով հայ է, ինքնասպան է եղել։ Թուրքիայում կա նաև հայերի մի մեծ խումբ՝ հայտնի որպես համշենցիներ, որոնք ապրում են Սև ծովի շրջանում։ Նրանք բռնությամբ իսլամացվել են, սակայն ոմանք պահպանել են իրենց հայկական ավանդույթները և մայրենի լեզուն՝ հայերենը, որը առանձնահատուկ բարբառ ունի: Իմ վերջերս հայտնաբերած «Յութուբի» տեսանյութում Թուրքիայի հետախուզության աշխատակից Իլյասօղլուն զգայացունց բացահայտումներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի էթնիկ ծագման մասին։ Ես վստահ չեմ, թե որքանով է նրա զեկույցը համապատասխանում իրականությանը, սակայն հաշվի առնելով Իլյասօղլուի հետախուզական անցյալը, չէի կարող անտեսել նրա պնդումը: Իլյասօղլուն ապրել է Անգլիայում 1995-1996 թվականներին և տեղափոխվել Գերմանիա 2000 թվականին: 2005 թվականին նա առաջադրվել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն հետագայում հետ է վերցրել իր թեկնածությունը: 

Ներկայումս նա «Վերածնունդ» կուսակցության նախագահն է, որի կարգախոսն է՝ «Մեկ կառավարություն, մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ կրոն՝ թուրք»: Այժմ նա ապրում է Գերմանիայում: Լայնորեն հայտնի է, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում ունի բազմաթիվ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, որոնք լրտեսում են այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերի, մասնավորապես՝ քրդերին և Էրդողանի քաղաքական հակառակորդներին: Էրդողանի նույնականացման քարտը ցույց է տալիս, որ նա ծնվել է Ռիզեում, որը գտնվում է Թուրքիայի հունական Պոնտոս շրջանում: 

Իլյասօղլուն իր տեսանյութում հայտնել է, որ «Էրդողանի հայրը պոնտոսցի հույն էր, իսկ մայրը՝ իսպանացի հրեա, որը Պոնտոս էր եկել Վրաստանի ճանապարհով»։ Իլյասօղլուն հավելել է. «Եթե Էրդողանը համարձակվի, թող առարկի»։ «Թայիփի (Էրդողանի) պապիկներից մեկի եղբայրը հույն քահանա է եղել, որը Սև ծովի ափին, ռուս-թուրքական պատերազմից հետո փորձել է հիմնել Պոնտոսի Հունական Հանրապետությունը»: «Նրա պապը և նրա քահանա եղբայրը ձերբակալվել և դատվել են «Գիրեսունի անկախության դատարանի» կողմից, դատապարտվել մահապատժի և կախաղան հանվել»։ Իլյասօղլուն բացատրել է, որ ինքը Գիրեսունից է. «Դա գրված է դատավոր Ալի Քըլըչի հուշերում»։ «Իսկ Էրդողանի մորական նախապապը՝ Թեյուբը, անիշխանական է եղել, որը թուրքական գյուղեր մտնելուց և սպանություններ կատարելուց հետո զբաղվել է թալանով։ 

Այնուհետև, 1922 թվականի Մարաշի հայոց ապստամբության ժամանակ նա իր խմբով անցել է հայերի կողմը, հարձակվել թուրք զինվորների վրա և սպանվել Տավրոսի լեռներում»։ Իլյասօղլուն հավելել է. «Թող Թայիփ Էրդողանը փնտրի իր մորական նախապապի աճյունը Տավրոսի լեռներում։ Այսինքն, իր մոր պապը գերեզման չունի»։ Վերոնշյալ տեսանյութը թվագրված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին: Թուրքական լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա, որ Իլյասօղլուն քննադատվել կամ դատապարտվել է Էրդողանի մասին իր զգայացունց բացահայտումների համար, չնայած նրան, որ նա մի քանի անգամ այցելել է Թուրքիա: Քանի որ թուրքական լրատվամիջոցները գտնվում են Էրդողանի լիարժեք վերահսկողության տակ, ոչ մի թուրքական թերթ չի հանդգնի հրապարակել որևէ բան, որը կարող է զայրացնել նախագահին: 

Հայտնի չէ, թե ինչու Թուրքիայի կառավարությունը չի դատապարտել Իլյասօղլուն, որը պնդում է՝  Էրդողանի նախնիները հույներ են: Պատճառը կարող է լինել այն, որ Իլյասօղլուն ճշմարտությունն է ասում Էրդողանի նախնիների մասին, կամ էլ նախագահը չի կամենում ավելի շատ ուշադրություն հրավիրել տեսանյութում ներկայացված պնդումների վրա: Ըստ թուրքական ասացվածքի՝ «Փչացած գինին դառնում է դառը քացախ»: Սա կարող է նշանակել, որ որոշ իսլամացված և թուրքացված հայեր դառնում են հայերի ոխերիմ թշնամիները: Սա նման է՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» արտահայտությանը: