ԵՄ-ին անդամակցել նախագիծը խայտառակ բլեֆ է. բոլորին խաբում եք․ Արթուր Խաչատրյան
«Ինչ տարին սկսել էր՝ այդքան չէի ծիծաղել»։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ զվարճացնելու համար շնորհակալություն հայտնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը ներկայացնող Արտակ Զեյնալյանին։
Ըստ պատգամավորի՝ նախագիծը խայտառակ բլեֆ է։
«Ընտրությունների նախաշեմին Արտակ Զեյնալյանն ու իր կուսակիցները մտածում են, թե ինչպես մասնակցեն ընտրություններին ու որոշեցին տեղավորվել արևմտամետ, եվրոպամետ անձրևանոցի տակ, բայց սխալվեցիք, որովհետև ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ այս նախագծով ՔՊ-ն վտանգի է ենթարկում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
«Հա՛մ արևմուտքին եք խաբում, հա՛մ՝ հյուսիսին, հա՛մ՝ հարավին»,- նշեց նա։