Թուրքիան ու Ադրբեջանն են դառնալու մեր «անվտանգության երաշխավորը». Արմեն Ռուստամյան
Պետք է ժողովուրդը դուրս գա փողոց, պետք է հասկանան, որ մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների ներկայացրած այս «խաղաղություն» կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան.«Այս երկիրը մեզանից պահանջում է, որ Ցեղասպանությունը մոռանանք։ Հասկանո՞ւմ եք, մենք այսօր ցեղասպանին հանձնվում ենք ի բարեհաճություն, դա նշանակում է «գառին հանձնել գելին»։
Պատգամավորի պնդմամբ՝ այս իշխանությունները ցանկանում են ստանալ մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ոչինչ չասող փաստաթուղթ է, բայց վրան գրված լինի «Խաղաղության պայմանագիր» .«Դա իրենց օդ ու ջրի պես պետք է, և դա շատ լավ հասկացել է են Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրենք իրենց պահանջներն ունենք, որոնք վերջ չունեն»։