Իրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքականություն

«Միջանցքի» վերաբերյալ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր պայմանավորվածություն կա. Ռուստամյան

Ամենամեծ ռիսկայնությունն սկսվում է այնտեղ, երբ Հայաստանը համաձայնում է առանց միջնորդների երկկողմ բանակցել. այստեղից գալիս են բոլոր ռիսկերը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Երկկողմ բանակցություն հաղթողի և պարտվողի միջև, բնականաբար, միշտ լինելու է թելադրանքի լեզվով։ Ես մինչև հիմա չեմ տեսել որևէ տեղ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հրաժարվեն հենց այդ միջանցքային իմաստով կապից։ Մեր տխուր փորձը ցույց է տալիս, որ իրենց ասածներն ավելի են իրականանում, քան մեր կողմից հնչող ինչ-որ հավաստիացումները»,- ասաց Ռուստամյանը:

Նրան մտահոգում է, որ ՀՀ իշխանությունները բանակցություններում խոսում են միջանցքի մասին, ու թեև այստեղ արդեն պնդում են, թե իբր միջանցք չեն տալու, բայց թուրքերն ու ադրբեջանցիները միևնույն է՝ դա միջանցք են անվանելու:

«Այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները չգիտե՞ն տարբերությունը որն է: Պարզապես ուզում են մեր այսպես ասած զգոնությունը բթացնել, որ իրականում մենք միջանցք չենք տվել, բայց դե թուրքերն ասում են միջանցք, ոչինչ»,-ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանն ասում է, որ ադրբեջանցիներն ամեն դեպքում անցնելու են բոլոր իրավական ընթացակարգերը մտնել-դուրս գալուց, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դա չի բռնում Ադրբեջանի հայտարարությունների հետ: Եթե այդպես է լինելու ըստ Փաշինյանի, հիմա չի ստորագրվում: Այսինքն` այստեղի պնդումներն Ադրբեջանի համար անընդունելի են։ Նշանակում է` իրենք փորձելու են նորից իրենց ուզածը ստանալ այնպես, որ դա դառնա անխոչնդոտ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխում»:

Արմեն Ռուստամյանը պնդեց, որ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում. «Բանավոր խոսակցություններն ընդհանրապես ոչ մի տեղ չեն արձանագրվում, բայց դրանք պարտադիր պահանջ են դառնում Հայաստանի համար: Մենք նաև այդ պրակտիկան ունենք, դժբախտաբար, բանավոր պայմանավորվածությունների ինչ-որ մի հատ նոր մեթոդաբանություն է Հայաստանում կիրառվում: Երկուսն իրար հետ լուրջ վտանգ են մեզ համար, մեկը` առանց միջնորդերի բանակցելը, երկրորդը` բանավոր պայմանավորվածություններով ինչ-որ պրոցեսներ տանելը։ Սրանք խոսում են այն մասին, որ այս իշխանությունները, ըստ էության, այսօր չեն ցույց տվել նվազագույն անգամ ճիգ, որ կարող են դուրս գալ այդ թուրք-ադրբեջանական պարտադրանքից:

Մենք տեսնում ենք, որ իրենք սպասարկում են ամբողջությամբ այդ օրակարգը: Պարզապես իրենք համապատասխան հող են նախապատրաստում հանրային ընկալման համար, որպեսզի հետո պրոբլեմներ չլինեն, բայց նույն խնդիրը պահված իրենց մտքում ունեն և չեն կարող հրաժարվել ադրբեջանական այդ պահանջներից»,- հայտարարեց Ռուստամյանը: