Առաջիկայում նոր ակտիվացումներ, ամուսնություններ ու ապահարզաններ կլինեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի աշխուժացումից հետո առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր
ակտիվացումների, ամուսնությունների ու ապահարզանների պակաս չի լինի։
Լավատեղյակները չեն բացառում, որ մարտին, ինչպես եւ խոստացել է, Արա Աբրահամյանը եւս հայտարարի կուսակցություն ստեղծելու մասին։ «Բանն այն է, որ եթե Օսկանյանը ծածկի արեւմտյան դաշտը, ապա Արայով կծածկվի ռուսական վեկտորը, իսկ առայժմ սպասեք Գուրգեն Արսենյանի կուսակցության ակտիվացմանը՝ ոչ միայն ԲՀԿ-ից դուրս եկածների մասով, այլեւ մի շարք այլ գործիչների ներգրավմամբ»,-տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում