Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անզեն աչքով ու առանց փորձագիտական խորագնա վերլուծությունների ու կանխատեսումների էլ ակներև է, որ առաջիկայում ներքաղաքական լուրջ զարգացումներ, եթե չասվի՝ ցնցումներ են սպասվում: Համենայն դեպս, «թեժացումը» միանգամայն կանխատեսելի է: Կան կարծիքներ, որ դա կլինի «գարնանային թեժացում»՝ նախորդիվ արձանագրվածների նմանությամբ: Հանրային տրամադրությունները, մեղմ ասած, շիկացած են: Դա պայմանավորված է Փաշինյանի գլխավորած իշխանության կողմից ինչպես անվտանգային նոր սպառնալիքներ ձևավորելու, այնպես էլ՝ արտաքին-քաղաքական վտանգավոր «մարմնաշարժումներով», ազգային արժեքների ու պատմական իրողությունների դեմ ուղղված քայլերով, ի լրումն՝ հարկային ու տնտեսական անընկալելի և քերթողական «քաղաքականությամբ»: Գումարեք սրան նոր զիջումների սպառնալիքն ու նոր «կարմիր գծերի» հնարավոր հատումները:

Նման պայմաններում կան տեսակետներ, որ պետք է ձևավորվեն ու ի հայտ գան «նոր ուժեր»: Սխալ գաղափար չէ, թեկուզ փոքր-ինչ իդեալիստական է: Սակայն կա տեսակետ, որ ստեղծված իրավիճակում շատ ավելի կարևոր նշանակություն է ստանում ընդդիմադիր դաշտի, իրական ընդդիմադիրների համագործակցության, ուժերի ու հնարավորությունների հստակ «գույքագրման», համադրման ու գործողությունների համակարգման կարողականությունը:

Ինչպես էլ դիտարկենք, այսօրվա դրությամբ Հայաստանում հնարավոր չէ անտեսել այս կամ այն ուժի իրական հնարավորությունները: Օրինակ՝ հասկանալի է, որ, ասենք, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ունեն այնպիսի ներուժ, որ պարզապես առանց նրանց դժվար կլինի պատկերացնել նշյալ գործընթացները: Առավել ևս, որ նույն Հանրապետականը նաև լուրջ կապեր ունի արտերկրում, այդ թվում՝ Եվրոպայի քաղաքական շրջանակներում, ինչը շատ կարևոր է, ու կարողանում է որոշակի աշխատանքներ իրականացնել նաև միջազգային հարթակներում:

Հիմնական հարցը հանգում է ընդդիմադիրների իրական համագործակցությանը՝ հաշվի առնելով փաստացի, իրական հնարավորություններն ու ռեսուրսները: Որոշակի իմաստով դա նաև հանրային պատվեր կարելի է բնորոշել: Ու խնդիրը միմյանց միանալը չէ, այլ ուժերի իրական գնահատմամբ՝ այդ ուժերի հնարավոր համադրումը՝ մեկ հիմնական նպատակին: Ընդ որում, միմյանց դեմ չպայքարելու պայմանով: Վերջին հաշվով, արագորեն սթափվող հանրությունը ունի այս իշխանություններից ձերբազատվելու բնական պահանջ: Իսկ դա ու իրապես ապագա ունենալու շանս ապահովելու հրամայականը, կարծում ենք, գերակա են մնացյալ ամեն ինչից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում