«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Քաղաքականություն

Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան

 Hayastan.news-ը Գագիկ Ծառուկյանին հարցեր է ուղղել քաղաքացիներին մտահոգող խնդրիների ու սոցիալական բողոքի ակցիաների մասին․ 


- Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Երևանում ամեն օր տեղի են ունենում սոցիալական տարբեր բողոքի ակցիաներ՝ տրանսպորտի, հարկերի շուրջ, և այլն։ Ինչի՞ մասին է սա խոսում, և ո՞ւր կարող է տանել այս ընթացքը։


- Նախ մի ճշգրտում. բողոքի ակցիաները միայն Երևանում չեն, դրանք Հայաստանի տարբեր անկյուններում են։ Եվ խնդիրներն էլ միայն Երևանի սահմաններում չեն։ Դրանք վերաբերում են նաև 4 անգամ թանկացող գույքահարկին, աղբահանության վճարների էական բարձրացմանը, մարզերում կենդանիների մորթի և մսի վաճառքի գործընթացին, և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության։ Մարդկանց ձայնը պետք է լսել։


- Բարձրացվող խնդիրների, հարցադրումների շուրջ հնչում են տարբեր գնահատականներ, երբեմն՝ իրարամերժ. իշխանությունն այլ բան է ասում, ընդդիմությունն՝ այլ, բողոքողներն՝ այլ։ Ինչպե՞ս հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։


-Գիտեք, ես խնդիրներին տեղյակ եմ ոչ թե նախարարների, պաշտոնյաների, ամեն տեսակ պատգամավորների հայտարարություններից, այլ՝ սովորական մարդկանցից։ Ես, ի տարբերություն շատ շատերի, ամեն օր շփման մեջ եմ մարդկանց հետ՝ սովորական, աշխատող, դժվարություններ տեսնող, արդար քրտինքով տուն պահող մարդկանց հետ։ Եվ շատ լավ գիտեմ իրականությունը։ Ու հիմա էլ պատրաստ եմ պարզ խոսելու մեր ժողովրդի հետ, հասարակության տարբեր շերտերի հետ։


Սկսենք տրանսպորտից։ Ակնհայտ է, որ «ՄԱՆ» ավտոբուսն ավելի լավ է, քան գազելը, համեմատելու բան չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Արդյոք խնդիրը 50 դրամ թանկանա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց չի առաջարկվում տրանսպորտային համակարգի պարզ, հասկանալի զարգացման ծրագիր։ Եթե, պայմանական ասած՝ X տեղանոց «ՄԱՆ»-ում նստում է 2X մարդ, այն դառնում է նույն «գազելը՝» իրար շալակ բարձրացած, իրար վրա հազալով, փռշտալով, հրմշտելով և այլն։ Հետո, փոփոխությունների ընդունումից առաջ դրանք պետք է քննարկվեն մասնագիտական խմբերի, հանրության հետ։ Հանրային քննարկումներ այս հարցերով կա´մ չեն եղել, կա´մ դրանք ձևական բնույթ են կրել, այլապես հանրությունը չէր բողոքի: Մեր համաքաղաքացիներին պարզ և թափանցիկ ձևով չեն ներկայացրել տրանսպորտի ծառայության ինքնարժեքը, ծախսերը, նոր գնի պայմաններում սպասվող շահույթի չափը: Չեմ հասկանում, ինչ-որ գաղտնի բա՞ն կա այդտեղ: Բոլոր ծառայությունների արժեքը պետք է ձևավորվի գին-որակ բանաձևով: Հիմա ժողովրդին չեն կարողանում ներկայացնել նույնիսկ այդ ծառայության որակը , որովհետև տրանսպորտի որակը միայն ավտոբուսը չէ, որը կարող է տարբեր ժամերի լիքը լինել, այն նաև տրանսպորտի կանգառների կահավորումն է, ավտոբուսների երթուղային ժամանակացույցի ճշգրտությունը և այլն:

 

Որքա՞ն է կազմում 150 դրամի պայմաններում շահույթը: Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, ժողովուրդը բողոքելու է : Մեկն ասում է՝ այսքան է ինքնարժեքը, մյուսը՝ 4-5 անգամ շատ։ 10 անգամ գին փոխվեց, մարդկանց մոտ կասկածներ են առաջանում։ Պետք է կասեցնել այս պրոցեսը, թափանցիկ հաշվարկներ անել, մասնագետների հետ քննարկել հարցերը, նայել այլ երկրների փորձը, մարդկանց ներկայացնել ճիշտ պատկերը։ Հակառակ դեպքում մենք այսպես լրացուցիչ բարդացնում ենք մեր քաղաքացիների կյանքը։ Ի վերջո, չմոռանանք, որ խոսքը հանրային տրանսպորտի մասին է, և ուրեմն պարտադիր չէ, որ շահույթ հետապնդի, այն մարդկանց կյանքը հեշտացնելու համար է, ոչ թե՝ բիզնես աշխատեցնելու։ Շատ երկրներում այն նույնիսկ անվճար է։ Տեսեք, այլ ծառայությունների թանկացման, այլ հարկերի, տուրքերի բարձրացման հաշվին լրացուցիչ մեծ գումարներ եմ մտնում բյուջե, ուրեմն կարելի է գուցե դրանց հաշվին փոխհատուցել հանրային տրանսպորտի գները և այն չթողնել հասարակ մարդու վրա։ Եթե այդպես մտածենք, բոլորովին կփոխվի մոտեցումը, իրավիճակին համարժեք, ճիշտ լուծումներ գտնվեն։


Մյուս խնդիրը նոտարներին, փաստաբաններին, հաշվապահներին և այլոց ընդհանուր հարկման դաշտ բերելն է։ Որտեղի՞ց այդ մարդիկ պետք է վճարեն բարձրացած հարկերը. իհարկե, պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների գները։ Փողի ուրիշ աղբյուր չկա։ Փողի միակ աղբյուրը սովորական մարդն է։ Նա հիմա ավելի թանկ է վճարելու։ Եթե մարդը գործարք է անում, պետք է գնա նոտար, այլընտրանք չկա։ Ստացվում է, որ այդպիսով ուղղակիորեն բարձրացնում են նոտարական ծառայությունների գները։ Հետո ասում են՝ ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Բա ի՞նչ անեն, ուրախանա՞ն, որ սրանից հետո ավելի թանկ են վճարելու՝ նույն ծառայության դիմաց։ Նույնը՝ փաստաբանների հարցում. մարդիկ չենք կարողանալու վճարել իրենց պաշտպանության համար։ Հիմա հազիվ են վճարում, հիմա շատերը չեն կարողանում փաստաբան վարձել ու իրենց իրավունքները պաշտպանել։ Բա երբ գները թանկանան, ի՞նչ են անելու։ Փաստաբանները զրկվում են նաև անվճար պաշտպանելու հնարավորությունից. մարդն իր բարեկամին, ընկերոջը, նեղ օրում հայտնված իրեն օգնության դիմած որևէ մեկին չի կարողանալու օգնել։ Ո՞նց կարող է նման բան լինել։


Հաջորդ խնդիրը վերաբերում է շրջհարկի բարձրացմանը։ Կան բիզնեսի ոլորտներ, որոնք պարզապես չենք կարողանալու աշխատել։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մարդիկ համատարած փակելու են բիզնեսները, մնան անգործ։ Մենք սա՞ ենք ուզում։ Սա ուզել-չուզելով չէ, սա բիզնես է՝ հիմնված բիզնեսի օրենքների ու պարզ հաշվարկների վրա։


Ես այդ մարդկանց հետ շփվում եմ ամեն օր, մանրամասն գիտեմ նրանց բիզնեսի հնարավորությունները, նրանց խնդիրները, դարդ ու ցավը. ձեզ ասում եմ՝ կկանգնի բիզնեսը, մարդիկ չեն կարողանալու աշխատել, հարկ մուծել, տուն պահել։


Առաջարկում եմ ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ բողոքում են ոչ միայն մի կերպ օրվա հաց վաստակողները, այլև՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Սա նշանակում է, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրն է վատացել, ուրեմն՝ շատ խորքային անկում է գնացել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել։
Այս ֆոնին շուտով սպասվում է գույքահարկի բարձրացման վերջին փուլը, որը հարվածելու է բոլորին։ Նման պայմաններում, երբ առկա են սոցիալական լուրջ խնդիրներ, հարկային բեռի բարձրացում, լուրջ թանկացումներ, սա լրացուցիչ ծանր հարված է լինելու շատերի համար։ Ի դեպ, սա բերելու է ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև անշարժ գույքի ու վարձակալության շուկայում ցնցումների ու փոփոխությունների, ու շատ դժվար է կանխատեսել սրա հետևանքները։ Ես կառաջարկեի հետևյալը. այնքան, որքան բարձրացել է գույքահարկը մինչև հիմա, պահել այդ թիվը, իսկ բարձրացման վերջին փուլը, որը լուրջ դժվարություններ է ստեղծելու մարդկանց համար, հետաձգել, սառեցնել գոնե 3-5 տարով, մինչև ընդհանուր սոցիալական ֆոնը երկրում կայունանա, մարդիկ կարողանան ընտելանալ նոր կարգավորումներին, հաշվարկեն իրենց ծախսերը, եկամուտները, թե չէ այս ցայտնոտը լավ բանի չի բերի։


Մի առանձին պատմություն է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումը։ Հավատացնում եմ ձեզ, մարդկանց 90 տոկոսը տեղյակ չէ դրանից. ո՞նց են լրացնելու, ի՞նչ են լրացնելու։ Էդ օրենքներ գրողները պատկերացում ունե՞ն ինչ բան է աշխատող, դժվարությամբ տուն պահող մարդու կյանքը։ Գյուղերում եղած կա՞ն։ Էդ ո՞ւր է եկամուտ, որ մի հատ էլ հայտարարագիր ներկայացնեն։


Էն փաստը, որ բոլոր փոփոխությունների ժամկետները, պայմանները անընդհատ փոխվում են, խոսում է այն բանի մասին, որ դրանք թերի են, լավ հաշվարկված չեն։


- Դուք ասացիք, որ երկրում առկա է սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Ի՞նչ ասել է «համարժեք առաջարկ», ի՞նչ եք առաջարկում Դուք։

-Ես էլ հարց ունեմ, արդյոք շրջհարկը կրկնապատկող կառույցների ղեկավարները հաշվարկե՞լ են, թե քանի՞ բիզնես կարող է փակվել, քանի՞ աշխատատեղ կփակվի և քանի՞ ընտանիք կարող է արտագաղթել: Ի՞նչ է դժվար է այդ հաշվարկ -կանխատեսումն անել: Փոքր ձեռնարկությունների բողոքն ամենևին անսպասելի չէ, մարդիկ պայքարում են իրենց գոյատևման համար, սա սոցիալական հարց է :


Տեսեք. խնդիր են դնում, որ փոքր և միջին բիզնեսի ձեռք բերած ապրանքների և ծառայությունների ամբողջ ծավալը փաստաթղթավորվի։ Սա գործնականում հնարավոր չէ, և դա բոլորը գիտեն: Սակայն հենց դրանից է կախված շրջհարկի տոկոսի չափը։ Պետք է գտնել ձև՝ չնեղելու փոքր ու միջին բիզնեսին, ոչ թե ծանրաբեռնել նրանց այնքան, որ շնչել չկարողանան։


Կյանքը ցույց է տալիս, որ փոփոխությունները լավ հաշվարկված չեն, ունեն մշակման, ավելի խորքային ուսումնասիրության կարիք։ Հետևաբար, կարծում եմ, դրանք պետք է ժամանակավորապես սառեցնել, խոսել մասնագետների հետ, շահառուների հետ։ Չի կարելի անունը դնել «բարեփոխում», երբ այդ ոլորտի բոլոր շահառուները տուժում են։ Այդպիսի բարեփոխում չի լինում։ Այսպես լարվածությունը չի հանգստանալու։ Ցանկացած իշխանություն նման փոփոխությունների գնալուց առաջ պետք է խոսի այդ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուժային մեթոդներով, առանց քննարկումների, «եկանք-մենք մերոնցով քվեարկեցինք» տարբերակը չի աշխատում։


Զուտ մարդկայնորեն ես կարող եմ առաջարկել. ավելի լավ է խոշոր բիզնեսին ավելի նեղել, ավելի շատ հարկել, բայց հանգիստ թողնել շրջհարկով աշխատող մարդկանց։ Խոշորները 2-3 հազարն են, փոքր և միջինները՝ 60-70 հազար տնտեսվարող։ Ինչո՞ւ տարիներ առաջ կիրառվեց շրջանառության հարկը: Պատասխանը միակն էր՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսը: Հիմա, եթե մենք ուզում եք հրաժարվել նրանց խրախուսելու մտքից, պետք է այդպես էլ ասենք:


Ժողովրդի և բիզնեսի հետ չի կարելի փորձարկումներ անել։ Փոքր, միջին բիզնեսը պետության կարևոր հենասյուններն են։ Բիզնեսի այդ շերտը եթե քանդվեց, դրա հետևանքները լինելու են աղետալի։

 

 

Բեթղեհեմ Արաբյան