Հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում նաև փողոցում, քանի որ կա հասունացած բողոք։
«Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակներում, այլև անվտանգային, Արցախի, արտաքին քաղաքականության ճարտարապետության հետ կապված, ակնհայտ է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
Տ. Աբրահամյանի խոսքով, իրականում հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, նաև այս գարնանը, կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում փողոցում։