«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Մշակույթ

«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․ «Իմ «Беспредел» առողջապահական համակարգում հոդվածների շարքի հրապարակումից անցել է շուրջ 1,5 տարի: Հաջորդիվ առողջապահական համակարգում բազմաթիվ իրադարձությունների, ծրագրերի եմ անդրադարձել, որոնք «Беспридел»-ի ուղիղ շարունակությունն են՝ տարաբնույթ երանգներով: Իմ հրապարակումներից հետո «Беспредел»-ի մատրիցան սկսել է գործել ավելի զգուշավոր, կիսածածուկ՝ ակամայից առողջապահական միջավայրում նոր «համախոհներ» փնտրելով:

Մի փոքր հիշեցում. 2017 թվականից Պուշկինի 56 հասցեում գործող Ուիգմոր քլինիքի («Беспредел»-ի մատրիցան ) և 2023 թվականի սկզբից Զեյթունում գործող Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի և Անահիտ Ավանեսյանի փոխադարձ համակրանքի մասին բոլորն են տեղեկացված։ Որքան էլ «մեծ փողեր աշխատելու» ճարպիկ և անապացուցելի թվացող մեխանիզմ էին մշակել Անահիտ Ավանեսյանը, ուիգմորների Զավեն Քոլոյանը, ՊԱԳ-ի արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը և նրանց արտերկրում բնակվող գործընկերները, միևնույնն է՝ փոխկապակցվածությունն ակնհայտ է։ Ահարոն Բարսեղյանը, ով ՊԱԳ-ի պետ նշանակվեց 2022 թվականին Ծաղիկ Վարդանյանին պաշտոնազրկելուց շուրջ կես տարի անց, նորաբաց Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցին տրամադրում է նոր ստեղծված մասնավոր հիվանդանոցի համար աննախադեպ չափի՝ ավելի քան 600 միլիոն դրամի պետական պատվեր։ Դրա պատճառն իհարկե այն չէր, որ նորաբաց հիվանդանոցն իր գործունեությամբ արժանացել էր 600 միլիոնի դրամի պետական միջոցների։ Իհարկե ո՛չ։

Պարզապես առանց այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման և միմիայն վճարովի ծառայությունների հույսով նորաբաց հիվանդանոցը չէր կարող կատարված մեծ ծախսերի (շինարարական աշխատանքներ, սարքավորումների և կահույքի ձեռքբերում) գոնե մի մասը փակել, ստացվում է, որ Ահարոն Բարսեղյանը «ապահովագրել» է Ուիգմոր գրուպի բիզնեսը ֆինանսական ռիսկերից: Մեծ արագությամբ կայանալու, զարգանալու և մայրաքաղաքի երեք անվանի մանկաբուժական հիվանդանոցների՝ ԵՊԲՀ-ին պատկանող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և «Արաբկիր» ԲԿ-ի հետ հաջողությամբ մրցակցելու, ապա այդ մրցակցությունում նրանց հաղթելու համար նախնական մեծ կապիտալ էր անհրաժեշտ։

Այս դեպքում՝ այն էլ պետականորեն երաշխավորված մշտական եկամուտ։ Ավելի մատչելի ասած՝ աննախադեպ մեծ պետական պատվեր տրամադրելը մի կարևոր պատճառ ուներ՝ նորաբաց Ուիգմորին ամեն գնով փող էր պետք։ Ամեն գնով մեծ ֆինանսական միջոցներ էր պետք նաև մեկ այլ կարևոր նպատակով, որն է՝ մայրաքաղաքի լավագույն մասնագետներին հավաքել Ուիգմորում՝ բարձր և մրցունակ աշխատավարձեր սահմանելու միջոցով «գողանալով» նրանց մյուս երեք մանկաբուժական հիվանդանոցներից։ Ստացվում է՝ 2022 թվականի հունվարին ՊԱԳ-ի պետին ազատելու իրական պատճառը Ծաղիկ Վարդանյանի՝ այլ քաղաքական կուսակցության անդամ լինելը չէր։ Գլխավոր նպատակը պետական պատվերի համար նախատեսված միջոցները քմահաճությամբ տնօրինելու և նախօրոք մշակված «բիզնես պլանն» ամեն գնով ի կատար ածելն էր։ Բնական հարց է առաջանում՝ Ծաղիկ Վարդանյանին փոխարինած Ահարոն Բարսեղյանը կամ ուիգմորների տնօրեն Զավեն Քոլոյանն արդյո՞ք ՔՊ քաղաքական թիմի անդամներ կամ գոնե համակիրներ են։ Իսկ Ավանեսյանի տեղակալները՝ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը, Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, նախարարության վարչության, բաժինների պետերը կամ նախարարության ենթակա հիմնարկների ղեկավարները ՔՊ համակիրնե՞ր են։ 2024 թվականի մարտին Ավանեսյանը աշխատանքից ազատեց Ահարոն Բարսեղյանին։ Արդյունքում՝ նա ՊԱԳ-ի պետ աշխատեց ոչ լրիվ 21 ամիս։

Շուրջ մեկ ամիս անց էլ մամուլից հայտնի դարձավ, որ նա անցնում է քրեական գործով։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավելի քան հինգ տարի ՊԱԳ-ի պետի պաշտոնն զբաղեցրած նախկինը աշխատել է օրենսդության սահմաններում է, իսկ Ավանեսյանի ամենավստահելի կադրն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել է հայտնվել է քրեական պատմություններում։ Հանուն արդարության պետք է փաստեմ, որ մենք ականատես չեղանք Անահիտ Ավանեսյանի և Ահարոն Բարսեղյանը առավոտյան սուրճախմությանը, իհարկե մամուլի Մարիամի ներկայությամբ: Հ.Գ. «Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է: Շարունակելի.....»։