Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել, հայերն, իբր, 1992-2023 թթ․-ին հասցրել են 21 մլրդ-ի վնաս
Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսի ժամանակ։
Նշվում է, իբր, 1992-2023 թվականներին Ադրբեջանին հասցվել է մոտ 21 մլրդ մանաթի վնաս։
Հիշեցնենք՝ Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: