Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Հասարակություն

ՀՀ-ում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով. այսօր երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 15-ը նշվում է որպես Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այն գլոբալ նախաձեռնություն է՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը մանկական քաղցկեղի վերաբերյալ և աջակցելու հիվանդ երեխաներին, դեռահասներին ու նրանց ընտանիքներին։

Մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային խորհրդանիշը ոսկեգույն ժապավենն է, որը խորհրդանշում է երեխաների անգնահատելի արժեքն իրենց ծնողների համար։ Սակայն մանկական քաղցկեղը միայն առողջապահական համակարգի կամ առանձին ընտանիքների խնդիրը չէ: Պետության ջանքերի հետ մեկտեղ կարևորվում է նաև գործարար համայնքի, բարեգործական կազմակերպությունների և քաղաքացիների աջակցությունը:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային «Հերացի» գիտահետազոտական կենտրոնի հաղորդմամբ, մանկական քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է և կազմում է բոլոր չարորակ նորագոյացությունների 0․5%-ից մինչև 4․6%-ը։ Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում մանկական քաղցկեղի առաջնակի հիվանդացությունը աճել է շուրջ 13%-ով:

Յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Այդ դեպքերի 80%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Քաղցկեղն առ այսօր մնում է երեխաների և դեռահասների մահացության երկրորդ հիմնական պատճառը՝ տարեկան խլելով մոտ 100,000 երեխայի կյանք։

Միևնույն ժամանակ, վերջին տասնամյակներում գիտության և բժշկության առաջընթացը զգալիորեն բարելավել է մանկական քաղցկեղի բուժման արդյունքները։  Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների ներդրման, ինչպես նաև վաղ հայտնաբերմանն ուղղված քաղաքականության շնորհիվ, քաղցկեղով հիվանդ երեխաների երկարաժամկետ ապրելիությունը հասել է ≥85%-ի։ Սակայն միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը շարունակում է մնալ ցածր՝ տատանվելով 0%-ից մինչև 50–60%։ Նշված երկրներում կանխելի մահացության հիմնական պատճառներն են ուշ կամ սխալ ախտորոշումը, բուժօգնության ցածր հասանելիությունը, բուժման ընդհատումը, քիմիաթերապիայի և այլ միջամտությունների հետևանքով զարգացող ծանր բարդությունները, ինչպես նաև հիվանդության ռեցիդիվները։
Երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող ուռուցքային հիվանդություններն են լեյկոզները, ուղեղի չարորակ նորագոյացությունները, լիմֆոմաները, նեյրոբլաստոմաները և Վիլմսի ուռուցքները։

Չնայած ուռուցքաբանության ոլորտում իրականացվող բազմաթիվ հետազոտությունների, մանկական չարորակ հիվանդությունների առաջացման հստակ պատճառները դեռևս անհայտ են։

Հայտնաբերվել են միայն նախադրյալներ, որոնք կարող են նպաստել ուռուցքների զարգացմանը, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը, կանցերոգեն ազդեցությունները (օրինակ, շրջակա միջավայրի աղտոտվածությունը), ինչպես նաև ներարգանդային զարգացման շրջանում պտղի պաթոլոգիաները։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների ընդամենը 10%-ի մոտ է արձանագրվել հիվանդության ժառանգական նախատրամադրվածություն։

Բացի նշված գործոններից, մանկական քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ կարող են հանդիսանալ նաև որոշ քրոնիկական վարակներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, Էպշտեյն-Բարի վիրուսը և մալարիան։ Այս վարակները հատկապես արդիական են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ դրանց կանխարգելման և վերահսկման հնարավորությունները սահմանափակ են։

Որոշ այլ վարակներ կարող են բարձրացնել չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը հասուն տարիքում, ինչը կրկնակի ընդգծում է պատվաստումների կարևորությունը։ Մասնավորապես, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը կանխում է լյարդի քաղցկեղի զարգացումը, իսկ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը:

Հայաստանի Հանրապետությունում 2013-2023 թթ. ընթացքում 15-17 տարեկան դեռահասների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով (9.2-ից մինչև 21.7/ 100,000), իսկ 0-14 տարեկան երեխաների շրջանում այն մնացել է գրեթե նույնը (2013թ.- 8.4, 2023թ.- 8.7/100,000)։

Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակները նույնպես լեյկոզներն են ու լիմֆոմաները։ Դրանք ախտորոշվում են շուրջ 50% դեպքերում։ Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան 40-50 դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքները։

«Ցավոք, մեր երկրում մինչ օրս առկա են մանկական ուռուցքաբանական հիվանդությունների բուժման վերաբերյալ որոշակի կարծրատիպեր։ Դրանցից մեկը այն կարծիքն է, որ երեխայի փրկությունը հնարավոր է միայն արտերկրում։ Այս կարծրատիպը ձևավորվել է հետխորհրդային շրջանի սկզբում, երբ Հայաստանում հասանելի չէին արդյունավետ ախտորոշման մեթոդներ, իսկ դեղորայքի մեծ մասը անհասանելի էր թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։

Սակայն մի քանի տարի առաջ բոլոր ծառայությունները համակցվեցին Հեմատոլոգիայի կենտրոնում, և հիմնադրվեց Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կենտրոնը, որտեղ երեխաները ստանում են լիովին անվճար բուժում։ 2018 թվականից ՀՀ-ում հասանելի է դարձել ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

Կենտրոնում գործում են երկու բաժանմունք՝ մանկական հեմատոլոգիայի և ուռուցքաբանության։ Առկա է նաև ամոքիչ խնամքի հնարավորություն։ Բացի այդ, բժշկական անձնակազմը հիմնադրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որը լիովին ծածկում է բուժման բոլոր ծախսերը՝ սկսած ամենաթանկարժեք հետազոտություններից և դեղորայքից մինչև սնունդը։ Կենտրոնում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ծնողները կարողանան առանց անհանգստության գտնվել իրենց երեխաների կողքին»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից։

Մինչև 1995 թվականը Հայաստանում մանկական ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում էր ընդամենը 1-2%։ Այսօր, կիրառվող միջազգային բուժման պրոտոկոլների շնորհիվ, այդ ցուցանիշը հասնում է 75%-ի, իսկ որոշ տեսակների, օրինակ՝ Հոջկինի լիմֆոմայի դեպքում, մինչև 95%-ի։ Մեր երկրում ձեռքբերված 75%-անոց առողջացման ցուցանիշը շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Օրինակ՝ Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 80-85%, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ զարգացած երկրներում՝ 85%։

Հիվանդության I-II փուլերում հայտնաբերման դեպքում երեխաների ապաքինման հավանականությունը բարձր է, մինչդեռ մետաստազների առկայության դեպքում բուժման արդյունավետությունն ու ապաքինման հավանականությունը տասնապատիկ նվազում են ։

Ուստի, քանի որ երեխաների մոտ քաղցկեղի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, անհնար է, հիվանդության բեռը նվազեցնելու և բուժման արդյունքները բարելավելու ամենաարդյունավետ ռազմավարությունը ժամանակին և ճիշտ ախտորոշման վրա կենտրոնանալն է, որին պետք է հաջորդի արդյունավետ, ապացուցահեն բուժումը և երեխայի դիսպանսեր հսկողությունը:

Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում պարբերաբար անցկացնել երեխաների բժշկական զննումմներն ու հետազոտությունները։ Միևնույն ժամանակ, ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխայի մոտ հնարավոր անհանգստացնող նշանների և ախտանիշների նկատմամբ, որոնք կարող են ներառել՝ ուռուցքային գոյացությունների կամ այտուցվածության առկայությունը, մաշկի գունատությունն ու արագ հոգնածությունը, անբացատրելի կապտուկների առկայությունը, ցավերի կամ կաղության արկայությունը, երկարատև ջերմությունը, հաճախակի գլխացավերը և փսխումը, տեսողության կտրուկ վատթարացումը, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստը։

«Սիրելի հայրենակիցներ, հիշե՛ք քաղցկեղը դատավճիռ չէ, այն ախտորոշում է, որի վաղ և ժամանակին կատարումը բազմաթիվ կյանքեր է փրկում»,- նշում են «Հերացի» կենտրոնից։