Ադրբեջանն անտունների հերթական խումբն է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքում
Ադրբեջանը անտունների հերթական խումբն է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքը։
Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսակառույց ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես տեղավորված ընտանիքները Բաքվի Գարադաղի շրջանից մեկնել են օկուպացված Մեխակավան։
Այս փուլում քաղաք է մեկնել 42 ընտանիք (205 մարդ)։