Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ. Քոչարյան
Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա։ Եվ Հայաստանի իշխանությունը կասեր՝ դե ի՞նչ անենք, հո չենք կռվելու այդ սարերի համար, հիմա պատերազմի վախը իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխվել, այո, կարող է»,-ասաց նա: