ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է․ Քոչարյանը զրոյական է համարում ԵՄ անդամակցելու հնարավորությունը
ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է և այն մի քանի կոնտենտ ունի։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացներին։
«Անդամակցության, իմաստային և տնտեսական ճգնաժամ է։ Եվրոպական պրոյեկտն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է և ամենից լավ հասկանալու համար լսեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Մյունխենում և տեսեք դահլիճում այն սառած դեմքերը, որոնք մտածում էին, թե ինչ է ասում։
ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված են լինելու բարեփոխվելու և առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները։ Հիմա ինչ են անում ՀՀ-ում՝ գնում են մի տեղ, որտեղ իրենց չեն սպասում, մի տեղ, որտեղ արդեն իսկ պրոբլեմային է և այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև ԱՄՆ-ն։ Դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգի հետ, որտեղ դու հիմա կաս»։
Քոչարյանը զրոյական է համարում ԵՄ անդամակցելու հնարավորությունը։