Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից. Սեդա Ազնավուր` Սերժ Սարգսյանին
«Ինչ-որ մեկը չի հավանել իմ գրառումը և ջնջել տվել այն: Ամո՛թ նրանց, դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, եթե դուք չեք ուզում որևէ լավ գործ անել` ազատ արձակել Վարդան Պետրոսյանին: Ես գիտեմ, որ նա իր քաղաքական հայացքների զոհն է, դա արդար չէ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Շառլ Ազնավուրի ավագ դուստրը` Սեդա Ազնավուրը` կապված Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հետ:
Հիշեցնենք, որ Սեդա Ազնավուրը 2016 թվականի հունվարին դիմեց Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատ արձակել Վարդան Պետրոսյանին: