Ուկրաինայի զինված ուժերը Օրենբուրգում հարձակվել են «Գազպրոմի» գազի վերամշակման և հելիումի գործարանների վրաԵթե Հայաստանը հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա ՂազարյանՍպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիսՌուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը. ՊեսկովԱմերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումըՀայաստանը և CNN-ը սկսել են համատեղ զբոսաշրջային մարքեթինգային արշավԻնչու են Հայաստանում խոշոր տրամաչափի կարկտահարության դեպքերը հաճախակի դարձելԹրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոններըԹուրքիայի տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
«Ժողովուրդ». ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 9 մարզումՎրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է
Հասարակություն

ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի աճի որոշակի միտում է նկատվում

Հայաստանում գրանցված բրուցելոզի դեպքերի աճի որոշակի միտում է նկատվում, այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

«Բրուցելոզը, որը հայտնի է նաև որպես «միջերկրածովյան տենդ», «մալթական տենդ» կամ «ալիքաձև տենդ», զոոնոզ վարակներից է, որը հարուցվում է բրուցելայի տարբեր տեսակների կողմից: Այն զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություն է և ներառված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում: Հիվանդությունն առավելապես տարածված է Եվրոպայի միջերկրածովյան երկրներում, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, այնուամենայնիվ, այն հաճախ աննկատ է մնում և երբեմն չի հաղորդվում: Աշխարհում կան ընդամենը մի քանի երկրներ, որոնք պաշտոնապես զերծ են այս հիվանդությունից, չնայած դեպքեր արձանագրվում են նաև էնդեմիկ երկրներից վերադարձողների շրջանում:

Բրուցելոզը կենդանիներից մարդուն փոխանցվող ամենատարածված զոոնոզներից է, և էնդեմիկ տարածքներում մարդու բրուցելոզը լուրջ հետևանքներ է ունենում հանրային առողջության համար: Անասնաբուծության զարգացումն ու քաղաքաշինությունը, ինչպես նաև անասնաբուծության և սննդի վերամշակման մեջ սանիտարահիգիենիկ միջոցառումների բացակայությունը մասամբ պատճառ են, որ բրուցելոզը դեռևս վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:

Այս հիվանդությունը համարվում է նաև մասնագիտական վտանգ անասնապահությամբ զբաղվող մարդկանց համար: Մարդիկ, որոնք աշխատում են կենդանիների հետ և շփվում նրանց արյան, ընկերքի, պտղաջրերի հետ, այս հիվանդությամբ վարակվելու առավել մեծ ռիսկ ունեն: Փոխանցման կոնտակտային մեխանիզմը դիտվում է առավելապես մասնագիտական վարակումների դեպքում:

Ըստ ապացույցների վրա հիմնված պահպանողական գնահատման՝ աշխարհում տարեկան հիվանդացությունը կազմում է 2.1 միլիոն մարդ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան նախկինում ենթադրվում էր:

Բրուցելոզի կանխարգելումը հիմնված է ռիսկի գործոնների վերահսկման և կանխարգելման վրա: Կանխարգելման ամենաարդյունավետ ռազմավարությունը կենդանիների մոտ վարակի վերացումն է: Խոշոր եղջերավոր անասունների, այծերի և ոչխարների պատվաստումները խորհուրդ են տրվում բարձր տարածվածություն ունեցող էնզոոտիկ տարածքներում: Այն երկրներում, որտեղ կենդանիների վարակի վերացումը պատվաստումների կամ վարակված կենդանիների ոչնչացման միջոցով հնարավոր չէ, մարդկանց վարակի կանխարգելումը հիմնականում հիմնված է իրազեկվածության բարձրացման, սննդի անվտանգության միջոցառումների, աշխատանքային առողջության և լաբորատոր անվտանգության վրա:

2022 թվականի համար ԵՄ անդամ 29 երկրներ ներկայացրել են բրուցելոզի տվյալներ։ Դրանցից 18 երկիր հայտնել է հիվանդության 226 հաստատված դեպքերի մասին։ Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան հայտնել են հաստատված դեպքերի ամենամեծ քանակի մասին, որոնք կազմում են ԵՄ-ում գրանցված բոլոր դեպքերի 81%-ը: 2022թ.-ին ԵՄ-ում հաղորդման մակարդակը կազմել է 0.05 դեպք 100.000 բնակչության համար: Համեմատաբար բարձր ցուցանիշը գրանցվել է Հունաստանում՝ 0.33` 100.000 բնակչի համար, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Շվեդիան՝ համապատասխանաբար 0.15, 0.13 և 0.10 դեպքով` 100.000 բնակչի հաշվով:

Միևնույն ժամանակ Հայաստանում 2022թ.-ին հաստատված դեպքերի թիվը եղել է 278, որը 100.000 բնակչի հաշվով 9.4 է կազմել: Համեմատելով ԵՄ-ում ամենաբարձր ցուցանիշ գրանցած Հունաստանի հետ, Հայաստանում 100.000 բնակչի հաշվով գրանցված ցուցանիշը 28 անգամ գերազանցում է Հունաստանի ցուցանիշին և 188 անգամ ԵՄ անդամ բոլոր երկրներում միասին գրանցված ցուցանիշին:

2023 թվականին ԵՄ բնակչության մոտ գրանցվել է բրուցելոզի 259 հաստատված դեպք, ինչը համապատասխանում է Եվրամիությունում բրուցելոզի գրանցված դեպքերի մակարդակին, որի ցուցանիշը կազմում է 0.06 դեպք` 100.000 բնակչության հաշվով: Սա 2022 թվականի համեմատ 14.1% հարաբերական աճ է (0.05 դեպք`100.000-ի բնակչության հաշվով):

Հայաստանում 2023թ.-ին նույնպես գրանցված դեպքերի թվաքանակի աճ է գրանցվել 2022թ.-ի համեմատ` 1.2 անգամ: Հայաստանում գրանցված դեպքերի քանակը 2023թ.-ին եղել է 324, իսկ ցուցանիշը կազմել է 11`100.000 բնակչի հաշվով, որը ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշից բարձր է 183 անգամ:

2023 թվականին ԵՄ-ում մարդկանց վարակման դեպքերի մասնաբաժինը կազմել է 64% (136 դեպքերից 87-ը ունեն հայտնի ճամփորդական վերհուշ), ինչը 2022թ.-ի 62.3%-ի համեմատ (66-ը 106-ից) աճ է: 2019-2021 թթ. անհայտ ճամփորդական կարգավիճակ կամ ծագում ունեցող դեպքերի մասնաբաժինը կազմել է 47.5%:

Հատկանշական է սակայն այն, որ երկու անդամ պետությունները (Իտալիա և Պորտուգալիա) ունեին հիվանդությունից զերծ գոտու կարգավիճակ:

2023 թվականին սննդային ճանապարհով փոխանցվող բրուցելոզի ոչ մի բռնկում չի գրանցվել, իսկ բրուցելոզի դեպքերի ընդհանուր միտումը 2019-2023 թվականներին էական աճ կամ նվազում չի արձանագրել:

Մարդկանց շրջանում հաղորդված վարակների մեծ մասը պայմանավորված է եղել Brucella melitensis-ով, 74 դեպքերից 68-ում հայտնաբերվել է որպես էթիոլոգիական գործոն (91.9%):

2023 թվականին 22 անդամ պետություններ և Միացյալ Թագավորությունը (Հյուսիսային Իռլանդիա) բրուցելոզից զերծ կարգավիճակ են ունցել:

Արձանագրված հիվանդությունների բացարձակ ցուցանիշները ՀՀ-ում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հետևյալն են. բրուցելոզի առաջնակի հաստատված բոլոր ձևերը կազմել են 312 կամ 10.5` 100.000 բնակչի հաշվով, որից 265-ը գյուղական բնակավայրերում է արձանագրվել: Դեպքերից 33-ը (4.5/100.000 բնակչի հաշվով) մինչև 18 տարեկանների մոտ է արձանագրվել, ընդորում 2-ը` 0-2 տարեկանների, իսկ 1-ը` 3-6 տարեկանների շրջանում: Հայտնաբերված քրոնիկ բրուցելոզ արձանագրվել է 37 անձի մոտ, որից 26-ը գյուղաբնակ բնակչության մոտ, իսկ 2-ը` մինչև 18 տարեկանների շրջանում:

2024 թվականի ընթացքում ՀՀ բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի (329 դեպք, որից 279 գյուղաբնակների մոտ, իսկ 35-ը մինչև 18 տարեկանների մոտ) 70%-ի մոտ վարակը պայմանավորված է եղել սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։

Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ վերջին հինգ տարիներին ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի քանակը էապես չի տարբերվում ըստ տարիների, սակայն նկատվում է դեպքերի աճի որոշակի միտում: Հատկանշական է, որ Հայաստանում դեռևս շարունակվում են, հատկապես գյուղական բնակավայրերում, գրանցվել բրուցելոզի դեպքեր, որոնք էապես գերազանցում են ԵՄ անդամ երկրներում գրանցվող դեպքերի թվաքանակին: Սա ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ հիշեցնել ոչ գործարանային արտադրության կաթնամթերքի վաճառքի և սպառման վտանգը վարակի տարածման տեսանկյունից և մասնագիտական անվտանգ աշխատանքի գործելակարգը»,- ասվում է հաղորդագրությու