Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի, կալանքը փոխարինվեց գրավով
Գեներալ-լեյտենանտ, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու, նրա նկատմամբ համակցված խափանման միջոց՝ գրավը և բացակայելու արգելքն ընտրելու մասին։ Գրավի չափ է սահմանվել 10 մլն ՀՀ դրամը։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։