Հայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր ԴանիելյանՀայաստանի ծաղիկ արտադրողները Նիդերլանդներում «ծաղկային դրախտ» կընկնեն. ՓաշինյանԿեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաշինյանն ասաց, որ չի մերժի Պուտինի հրավերը
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)Եթե մանդատները չվերցնեն՝ կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. ՓաշինյանԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ) «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց «Ժողովուրդ»․ Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները «Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում «Փաստ». Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին «Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է«Ժողովուրդ». ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում
ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց. Աբրահամյան
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալ
Մամուլ

Թող հիմա հավաքվեն՝ գան Տավուշ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։ Երեկ մենք Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից փորձեցինք պարզել՝ գուցե տեղյակ չե՞ն, որ իրենց քթի տակ աշխատանքները սկսվել են, կամ իշխանությունը վստահեցրել է, որ այս անգամ տարածք չեն տալու, ինչպես անցած տարի այս ժամանակ Կիրանցում եղավ, եւ դա է լռության պատճառը։

Սակայն Աղբալյանն ասաց, որ տեղյակ են այդ աշխատանքների մասին, պարզապես չի ուզում խոսել եւ, մեղմ ասած, գլխացավանքի մեջ ընկնել։ «Էդ հարցերով դիմեցեք սահմանապահ զորքերին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ, բայց, այո, աշխատանքներ անում են»,- ասաց նա։ Մտահոգություն չունե՞ք, որ ձեր քթի տակ կրկին հող են հանձնում ադրբեջանցիներին, խոսվում էր նաեւ միջպետական ճանապարհից մի հատված հանձնելու մասին։ «Ճանապարհի խնդիրը դեռ չկա․․․ Ինձ թվում է՝ ամբողջ հանրապետությունում պետք է աշխատանքներն ավարտեն, իրենց ծրագիրն անեն, նոր անցնեն տարածքներին` թե փոխանակում կանեն, անկլավների բանի հարցը, չեմ կարող ասել»։

Այս անգամ իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ոսկեպար, ինչպես անցած տարի Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով գնաց: Հարցրինք` իրենց հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված` որ վտանգավոր զարգացումներ չե՞ն սպասում, հակառակ դեպքում իրենց կտեղեկացնեի՞ն, թե՞ ուրիշ բացատրություն կա։

«Ինձ մտահոգում են այդ աշխատանքները, բայց ես չեմ ուզում ասել` ինչ ենք անում այդ ուղղությամբ կամ ինչ ենք պատրաստվում անել»: Հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անեք։ «Էդ միտինգ անողները որ անում էին, թող հիմա էլ հավաքվեն` գան: Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում