Ուկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
Մամուլ

Այս փաստերը կարելի է Ալիեւի աչքը կոխած

«Հրապարակ» թերթը գրում է.

Փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ տեղահանված արցախցիների վերադարձի մասին։ «Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երեւացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը բանակցային գործընթաց հետ բերելն է»,- ասաց նա։ «Մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել։ Այս իշխանությունը դա չի անում, որովհետեւ չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ, որովհետեւ համարում է, որ դա իր կյանքը կբարդացնի։ Нет людей, нет проблем («չկա մարդ` չկա պրոբլեմ»)»,- ասաց Քոչարյանը։

Առանց միջազգային երաշխիքների, ըստ Քոչարյանի, որեւէ ղարաբաղցի չի գնա Ղարաբաղ․ «Սա լավ թեմա չէ իրենց համար, էթնիկ զտումն իրենք են արել, սա նշանակում է էթնիկ զտումը բերել բանակցային սեղան»։ Շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւս նշում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է ապահովել արցախցիների վերադարձը հայրենիք։ Ի տարբերություն Քոչարյանի, որն այդ հնարավորությունը «փոքր» է համարում, Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցրել է, որ վարչապետ դառնալու դեպքում «այդ ժողովուրդը կգնա Լեռնային Ղարաբաղ»։ Ե՛վ Քոչարյանը, ե՛ւ Մարուքյանը արցախցիների վերադարձը ապահովող հիմնական գործոնը համարում են միջազգային երաշխիքները։

Էդմոն Մարուքյանը երեկ մեր հարցին ի պատասխան կրկին պնդեց, որ իրատեսական է համարում արցախցիների վերադարձի հարցը, քանի որ ինքը գիտի նոյեմբերի 9-ի փաստաթղթի գործարկման մեխանիզմները: Ավելին Մարուքյանը չմանրամասնեց։ 

Քանի որ խոսքը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում վերադարձի մասին է, կարելի է ենթադրել, որ Մարուքյանն ու Քոչարյանը նկատի ունեն առաջին հերթին Ռուսաստանի կողմից հնարավոր երաշխիքներն արցախցիներին։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի կրավորական պահվածքն Արցախը դատարկելու օրերին, կարելի՞ է արդյոք հույս կապել նրանց երաշխավորության հետ՝ հարցրինք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Եթե հույս չունենայինք, որ վերադարձ հնարավոր է, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան հանձնաժողով կյանքի չէինք կոչի, որը նպատակ ունի միջազգային ատյաններում, տարբեր երկրներում այս հարցը քննարկման օրակարգ բարձրացնել»,- ասաց Բալայանը՝ առարկելով, որ աշխատանքները բազմաբեւեռ պետք է իրականացնել, ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ:

«Աշխարհն անընդհատ փոխվում է, երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, աշխարհի վերաբաժանում է կատարվում ուժային կենտրոնների միջեւ, եւ, այո, հնարավոր է, որ մեզ համար էլ ստեղծվի բարենպաստ իրավիճակ, եւ մեր շահերը համընկնեն ուժային կենտրոններից որեւէ մեկի շահերին։ Ինչպես ժամանակին շահերի համընկնում կար մեծ կենտրոնների, եւ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվեց։ Բայց վերադարձի համար պետք է աշխատանքներ կատարել, ինչը, ցավոք, նկատելի չէ ՀՀ իշխանությունների կողմից»։ Բալայանի խոսքով՝ պատահական չէ, որ Ալիեւը պահանջում է Մինսկի խմբի լուծարում․ «Ինքը շատ լավ է հասկանում, որ այսօր թեեւ ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ, վաղը կարող է այդպես չլինել»։

Մեր հարցին՝ կոնկրետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարո՞ղ է ապահովել արցախցիների վերադարձը եւ ինչպե՞ս, Բալայանը պատասխանեց․ «Իհարկե, հայկական դիվանագիտությունը կարող  է նոյեմբերի 9-ի փաստաթուղթն օգտագործել ոչ միայն Արցախի հետ կապված խնդիրները լուծելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության շահը սպասարկելու նպատակով։ Ադրբեջանն անընդհատ խոսում է այդ փաստաթղթի 9-րդ կետը չկատարելու մասին, մենք էլ կարող ենք այլ կետեր չկատարելու մասին հակադարձել։ Օրինակ՝ այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ գոյություն ունի արտատարածքային միջանցք՝ Լաչինի միջանցքը, այսինքն՝ կա  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ մարդիկ են ապրում, այսինքն՝ Հայաստանի հետ կապող միջանցքը կա։ Հիմա հարց է առաջանում՝ որտե՞ղ է այդ միջանցքը։ Այս փաստերը կարելի է Ալիեւի աչքը կոխած։ Գոնե այս հարցերը պետք է տաք պահել, դարձնել բանակցությունների առարկա»:

Արցախի բլոկադայի ժամանակ Ալիեւն անտեսում էր միջազգային կառույցների եւ դատարանների որոշումներն ու հայտարարությունները, հիմա ինչո՞ւ պիտի միջազգային երաշխավորություն ընդունի։ «Միջազգային կառույցների, դատարանի որոշումն այլ բան է, այլ է լինելու որեւէ երկրի շահագրգռվածությունը, օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ: Խնդիրն այն է, որ եթե այս կենտրոններից որեւէ մեկը մտքին դնի, իր համար դա խնդիր չի լինելու։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետական մակարդակով է պետք այդ հարցը բարձրացնել, ՀՀ իշխանությունները պետք է դա անեն, եւ դա ոչ միայն արցախցիներիս խնդիրները կլուծի, այլեւ կդառնա ՀՀ անվտանգային համակարգի մի կոմպոնենտ։ Արցախը միջոց էր, որը հնարավորություն էր տալիս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցեր լուծվեին, Հայաստանը կորցրեց այդ ռեսուրսը, հիմա արդեն խոսում է Սյունիքի մասին, հիմա էլ ասում են, թե Սյունիքն է Ադրբեջանինը, մի բան պիտի գտնեն այդ ուժային կենտրոնները, որ փորձեն իրենց շահերը սպասարկել»։